Նիգերիայի հյուսիսում առևանգված ԱՄՆ-ի և Կանադայի քաղաքացիներն ազատ են արձակվել
Նիգերիայի հյուսիսում առևանգված երկու ամերիկացին և երկու կանադացին ազատ են արձակվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
ԱՄՆ-ի ու Կանադայի քաղաքացիներն, որոնք զբոսաշրջության նպատակով էին Նիգերիայում, անհայտ անձաց կողմից առևանգվել էին դեկտեմբերի 17-ին: Տեղեկացվում էր, որ օտարազգիներն առևանգվել են Կադունա նահանգում, երբ վերադառնում էին մայրաքաղաք Աբուջա: Հարձակման ժամանակ սպանվել են մի քանի ոստիկաններ, որոնք ուղեկցում էին զբոսաշրջիկներին:
Ոստիկանությունը տեղեկացրել է, որ պատանդ պահվող անձինք ազատ են արձակվել հունվարի 20-ի առավոտյան, նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար: Ազատ արձակված զբոսաշրջիկները տարվել են Աբուջայում գտնվող ԱՄՆ-ի դեսպանատուն, որտեղ նրանք կստանան բժշկական օգնություն: