Բաժիններ՝

ԱՄՆ-ի Սենատը կրկին չկարողացավ համաձայնության գալ կառավարության ժամանակավոր ֆինանսավորման շուրջը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում հանրապետականները հունվարի 21-ին կրկին չկարողացան համաձայնության գալ Դեմոկրատական կուսակցության՝ իրենց գործընկերների հետ ֆեդերալ կառավարության ժամանակավոր ֆինանսավորումը մինչեւ փետվրարի 8-ը շարունակելու բանաձեւի հաստատման շուրջը, կառավարություն, որի աշխատանքն կասեցված կմնա արդեն երրորդ օրը:

Ինչպես ենթադրվում էր, ֆինանսավորման շուրջը քվեարկությունը կկայանա տեղական ժամանակով հունվարի 22-ին 01:00-ին (Երեւանի ժամանակով 10:00-ին), սակայն ի վերջո օրենսդիրները ոչ մի համաձայնության էլ չեն եկել: Փաստաթուղթը կքննարկվի հունվարի 22-ին ժամը 12:00-ին (Երեւանի ժամանակով 21:00-ին):

Ֆեդերալ կառավարությունը հունվարի 20-ին դադարեցրել է մի շարք գործառույթների կատարումը բյուջեի բացակայության պատճառով: Հանրապետականները եւ դեմոկրատները Սենատում չեն կարողանում համաձայնության գալ մի շարք բյուջետային պարամետրերի, ներառյալ ներգաղթի միջոցների շուրջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031