Բաժիններ՝

«Միայն երկու պետությունների սկզբունքը թույլ կտա լուծել մերձավորարևելյան հակամարտությունը». Մոգերինի

Միայն Երուսաղեմ մայրաքաղաքով երկու պետությունների սկզբունքը թույլ կտա լուծել մերձավորարեւելյան հակամարտությունը: Այդ մասին հունվարի 22-ին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ժամանելով ԵՄ-ի խորհրդի՝ ԱԳ նախարարների մակարդակով նիստին, որը բացվում է Բրյուսելում:

«Այո, Երուսաղեմի շուրջ իրադրությունը մնում է բարդ: Եվրամիությունը շարունակում է հավատալ, որ միայն Երուսաղեմ մայրաքաղաքով երկու պետությունների սկզբունքը թույլ կտա մերձավորարեւելյան հակամարտությունը լուծել ուղղակի բանակցությունների ճանապարհով: Մենք մեր ամերիկացի բարեկամների հետ կշարունակենք աշխատել այդ խնդրի շուրջ, մասնավորապես, Մերձավոր Արեւելքի խնդրով միջնորդների քառյակի շրջանակներում»,-նշել է նա:

Մոգերինին հավելել է, որ ԵՄ-ի արտաքին գործերի նախարարները նաեւ հանդիպում կանցկացնեն Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ, որը հունվարի 21-ին Բրյուսել իր այցի նախաշեմին Եվրամիությանը կոչ է արել ճանաչել Պաղեստինը ի պատասխան Իսրայելում իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ-ի որոշման, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս