Ֆրանսիայի 2018 թվականի ռազմական բյուջեն կկազմի 34,2 մլրդ եվրո
Ֆրանսիայի 2018 թվականի ռազմական բյուջեն կկազմի 34,2 մլրդ եվրո: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Տուլոնում հանդես գալով երկրի զինված ուժերին հղված ուղերձով: Նա ելույթ է ունեցել Mistral դասի Dixmude ունիվերսալ դեսանտային նավի վրա:
«Մենք երկրի պատմության մեջ չտեսնված ջանքեր ենք գործադրում, որպեսզի մինչեւ 2025 թվականը հասնենք ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով զինված ուժերի ֆինանսավորման մակարդակին: Այդ կապակցությամբ 2018 թվականի ռազմական բյուջեն կավելացվի 1,8 մլրդ եվրոյով եւ կհասցվի 34,2 մլրդ եվրոյի»,-հայտարարել է նախագահը, որը Ֆրանսիայի զինուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: