Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Միքայել Մինասյանը Հռոմում և Նեապոլում մասնակցել է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված արարողություններին: Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը:
Այսօր Սահմանադրական դատարանում շարունակվում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի հիման վրա՝ ԱԺ ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին ԿԸՀ-ի որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի լսումը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն առաջարկում է ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի նոր բյուրո, որը կնպաստի երկրների միջեւ գործողությունների համակարգմանը:
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 26-ից 27-ը կմասնակցի Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 6-րդ համաժողովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2017 թվականի Աշխարհի մամուլի ազատության ինդեքսը: Ինդեքսում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը: Հայաստանի հարևաններից Թուրքիան` 155-րդ (-4) տեղում է, Ադրբեջանը` 162-րդ (+1), Վրաստանը՝ 64-րդ (0), Իրանը` 165-րդ (+4): Ռուսաստ անը 148-րդն է (0), իսկ Միացյալ Նահանգները` 43-րդը (-2):
Թուրքիայում շարունակվում են գործողությունները չափավոր իսլամի հետևորդ Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդների դեմ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ծովային հետեւակի պաշտոնաթող գեներալմայոր Ռենդոլֆ Ալեսին նշանակել է Գաղտնի ծառայության տնօրեն, ծառայություն, որը պատասխանատու է պետության առաջին դեմքերի պաշտպանության համար:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի էսկադրային ականակիրը Պարսից ծոցում վտանգավոր հեռավորությամբ մոտեցել Է իրանական «արագընթաց նավին»:
ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է մշտապես աջակցել Իսրայելին և հրեա ժողովրդին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, հայտարարել է, որ չի ազդել Սիրիայի «Շայրաթ» ավիաբազային հրթիռահարված հասցնելու իր հոր որոշման վրա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք չեն ճանաչելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից Թուրքիային մոնիթորինգի տակ առնելու որոշումը
Իրանական միջուկային ծրագրի շուրջը գործողությունների համատեղ համապարփակ պլանի իրագործման համատեղ հանձնաժողովի մասնակիցները հավաստել են այդ համաձայնագրի շրջանակներում իրենց պարտավորությունների կատարման հանձնառությունը։
«Ազգային ճակատ» աջ կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը, որն անցել է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, հայտարարել է, որ ինքը Եվրոպայի հակառակորդը չէ:
Սան Ֆրանցիսկոյի ֆեդերալ դատավորն արգելափակել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որի համաձայն այսպես կոչված ապաստարանքաղաքները, որոնք թաքցնում են անօրինական միգրանտների, պետք է զրկվեն բյուջետային ֆինանսավորումից:
Ոսկու գինը նվազել է 0.75%-ով և կազմել 1265.60 դոլար, արծաթի գինը նվազել է 1.70%-ով և կազմել 17.655 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.63%-ով և կազմել 954.76 դոլար:
«Երբ դու ինչ-որ բարեփոխումներ ես կատարում եւ դա մնում է միայն Հայաստանի Հանրապետության ներսում, դա այնքան էլ լավ չէ: Ճիշտ կլինի, որ դա նաեւ Հայաստանի սահմաններից դուրս գա եւ բոլորը տեղյակ լինեն, որ Հայաստանն առաջավոր է»:
Հունաստանի վճռաբեկ դատարանը երկրորդ անգամ մերժել է Թուրքիայի պահանջը արտահանձնել ազմական հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած 3 թուրք զինվորականներին (կապիտան Ֆերիդուն Չոբան, կապիտան Աբդուլլահ Յեթիք, կապիտան Սուլեյման Օզքայնաքչը):
«Ժամանակ» թերթին հասած տեղեկություններով՝ նախօրեին հանդիպել են ՀՅԴ բյուրոյի պատասխանատու Հրանտ Մարգարյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը: Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը եւ ՀՅԴ-ի պորտֆելները:
ԲՀԿ առաջնորդի համար ոչ մի կարեւորություն չունի՝ ռեյտինգային թեկնածուներից ով որքան ձայն է ստացել, ով որ տեղն է զբաղեցրել համամասնական ցուցակում։ Նախընտրական շրջանում քարոզչական ամբողջ ծախսերը հոգացել է Ծառուկյանը, դրա համար էլ սեփական հայեցողությամբ է կազմում ԱԺ գնացողների ցուցակը:
Զեմանն արձանագրում է «Թույլ տվեք․․․ Հայաստանում կատարված զանգվածային կոտորածների կապակցությամբ Ձեր միջոցով իմ խորին ցավակցությունները հայտնել ոչ միայն Չեխիայի Հանրապետության բազմանդամ հայ համայնքին, այլեւ ամբողջ հայ ժողովրդին»։
ՀՀԿ մեր աղբյուրները տեղեկացնում են, որ ոչ առաջիկա, ոչ էլ հաջորդ շաբաթ տեղի ունենալիք ԳՄ նիստերում չի քննարկվի ԱԺ ապագա պորտֆելների հարցը. «Ինչպես նախորդ ԱԺ գումարումներին, այս անգամ եւս 3, մաքսիմում 4 օր առաջ կասվի, թե ովքեր կլինեն ԱԺ նախագահն ու փոխնախագահները»:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ամենայն հավանականությամբ չի ընդգրկվելու նոր կառավարության կազմում: Նա արդեն իր աշխատասենյակի իրերն է հավաքում:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը քիչ առաջ թվիթերյան իր էջում գրել է:
Ամենահարուստ եվրոպացիները Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքների հայտարարումից հետո իրենց կարողությունն ավելացրել են 27,5 մլրդ դոլարով
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնի և «Ազգային ճակատ»-ի առաջնորդ Մարին Լը Պենի բանավեճը տեղի կունենա մայիսի 3-ին:
«Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը հաղթանակ կտանի Ֆրանսիայի նախագահակա ընտրությունների երկրորդ փուլում՝ իր գլխավոր մրցակցին՝ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենին, գերազանցելով ձայների 22 տոկոսով:
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ սահմանագծում վստահության մեխանիզմների ներդրումն առաջնային է, ինչի իրականացման հարցում միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա:
Ապրել և շարունակել արարել, լինել ավելի զորավոր և պայքարել հանուն արդարության հաստատման. թերևս հենց այս խոսքերն են ճիշտ բնորոշում Լեռնա Բալըքչըին՝ Թուրքիայի բանակում ուղիղ վեց տարի առաջ՝ 2011 թվականի ապրիլի 24-ին սպանված հայ զինվոր Սևակ Բալըքչըի քրոջը, ով արդեն մեկ ու կես տարի է՝ բնակություն է հաստատել Հայաստանում:
«Անհրաժեշտ է հստակ հասկանալ, որ պատմությունը մեզ այս դասը մեկ նպատակի համար է տվել, որ 100 տարի անց մենք վերջապես հասկանանք՝ կարող ենք ու պետք է հույս դնենք միայն մեր ուժերի վրա, և վերջ։ Աշխարհում ոչ ոք հետաքրքրված չէ հայերին օգնելու հարցով»։