Դավիթ Հարությունյանը չի լինի նոր կառավարությունում. նա հավաքում է իրերը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ամենայն հավանականությամբ չի ընդգրկվելու նոր կառավարության կազմում: Նա արդեն իր աշխատասենյակի իրերն է հավաքում:
«Աղբյուրի հավաստմամբ` Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար կնշանակվի Դավիթ Հարությունյանի առաջին տեղակալ Վահե Ստեփանյանը, ով կառավարություն էր եկել «Գազպրոմ Արմենիայից»:
Ինչ մնում է Դավիթ Հարությունյանին, ապա նա չի կարող դառնալ ԱԺ պատգամավոր այն պարզ պատճառով, որ անունն ընդգրկված չէ ՀՀԿ համապետական ցուցակում: Իշխանությունները դեռ չեն որոշել, թե նա այս անգամ որ պաշտոնում է «հանգրվանելու»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: