Գերմանիայի իրավապահ մարմինները չեն բացառում, որ Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստներին փոխադրող ավտոբուսի վրա կատարված հարձակման հետեւում կանգնած են իսլամիստները:
Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է հայտնի բլոգեր Մեհման Հուսեյնովի բողոքը` ուժի մեջ պահելով նրան ազատազրկելու մասին որոշումը:
Geils Band ամերիկյան ռոք խմբի կիթառահար եւ հիմնադիր Ուորեն ՋեյլսԿրտսերը, որը հայտնի է Ջ.Ջեյլս կեղծանվամբ, մահացել է 71 տարեկան հասակում:
Քվորում չլինելու պատճառով Ազգային ժողովի հերթական քառօրյայի երրորդ նիստը ևս չմեկնարկեց: Ժամը 12:00-ի դրությամբ նիստին մասնակցելու համար գրանցվել էր 17 պատգամավոր:
Ամերիկյան NBA-ի «Լոս Անջելես Լեյքերս» թիմի բասկետբոլիստ Լուոլ Դենգը միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի #պահիրխոստումը արշավին` իր աջակցությունը հայտնելով Հարավային Սուդանում մարդու իրավունքներին:
Ֆիլիպինների բանակը հայտարարել է «Աբու Սայաֆ» իսլամիստական խմբավորման պարագլուխ Մոամար Ասքալիի վերացման մասին, որին արեւմտյան երկրները մեղավոր են համարում պատանդների սպանության մեջ, տեղեկացնում է BBC-ին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար խիստ կարևոր են խաղաղ բանակցությունները:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է Դորտմունդում տեղի ունեցած պայթյուններին:
Սիրիային ԱՄՆ-ի հրթիռահարվածը խարխլում է ջանքերը ահաբեկչության, նախեւառաջ ԻՊ-ի դեմ մղվող պայքարում, որը կանգնած է վերջին բոլոր արյունալի ահաբեկչական գործողությունների հետեւում:
Գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի` Թուրքիայում ձերբակալումից հետո այդ երկրին Գերմանիայի կողմից տնտեսական աջակցություն տրամադրելու շուրջ բանակցությունները բարդացել են:
Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւը երկրի կառավարությանը հանձնարարել է կազմել ղազախական այբուբենի՝ լատինական գրի անցման գրաֆիկ։
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները Սիրիայի Ռաքա քաղաքում հրապարակային մահապատժի են ենթարկել չորս քուրդ մարտիկների, ինչի մասին հայտնել է «Քրդստանի հայրենասիրական միության» մեդիակենտրոնը։
Չինաստանը կոչ է անում քաղաքական մեթոդներ օգտագործել սիրիական ճգնաժամը լուծելու համար: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ԱՄ-Նի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, տեղեկացնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ներողություն է խնդրել, որ Սիրիայի Իդլիբի նահանգում ենթադրաբար տեղ գտած քիմիական գրոհը համեմատել է Ադոլֆ Հիտլերի գործողությունների հետ։
Ապրիլի 23-ին Ֆրանսիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների առաջին փուլը: Թուրքական «Hurriyet» պարբերականի փոխանցմամբ` Ֆրանսիայի նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներից 4-ը միտված չեն զարգացնելու հարաբերություններ Թուրքիայի հետ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել Ջոն Սալիվանին նշանակել պետքարտուղարի՝ կառավարման եւ ռեսուրսների հարցերով տեղակալ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը չի պլանավորում «մտնել» Սիրիա, չնայած այն բանին, որ անցյալ շաբաթ հրաման տվեց հրթիռահարված հասցնել Սիրիայի ռազմակայանին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է որակել ԱՄՆ-ի հրթիռային հարվածը Շայրաթում Սիրիայի ավաբազային եւ ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշնակիցներին մեղադրել է այն բանում, որ նրանք «արձանիկների նման գլխով են անում»՝ աչք փակելով այն բանի վրա, որ դա ինքնիշխան երկրին հասցված հարված է՝ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտոնման:
Ընտրություններից հետո հաջորդ փուլը նեղացածներին, դուրս մնացածներին, չընտրվածներին տեղավորելն է, ինչը բավականին բարդ խնդիր է: Երեկ հայտնի դարձավ, որ ՄԻԱԿ-ից պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը կնշանակվի Կանադայում ՀՀ դեսպան, պատգամավոր չդարձող Հովհաննես Սահակյանի մասով շրջանառվում է մի քանի պաշտոն՝ Հաշվեքննիչ պալատի նախագահ, ԱԺ աշխատակազմի ղեկավար։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ապրիլի 12-ին քննարկելու է Սիրիայի Խան Շեյխուն քաղաքում ենթադրյալ քիմիական գրոհի հետաքննության վերաբերյալ բանաձեւի նախագիծը, որը պատրաստել են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան:
Երեւանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ազատվել է իր պաշտոնից: Իսկ պատճառը, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններն են եղել:
«Ես նամակ եմ ուղղելու նախագահ Թրամփին, կոչ եմ անելու նրան հետեւել Հանրապետական կուսակցության առաջնորդներին եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:
Կիրակի օրվա Չիկագոյից Լուիսվիլ թռիչքի համար նախատեսվածից շատ ավելի ավիատոմսեր էր վաճառվել, ուստի ավիաընկերությունը խնդրել էր կամավոր մի քանի ուղևորների մեկնել այլ թռիչքով: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Մեզ հասած տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը որոշել է ԱԺ ղեկավար կազմն ամբողջությամբ երիտասարդացնել, բացառապես իր մարդկանց նշանակել ԱԺ առանցքային պաշտոններում։
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձևավորել է տեղամասային կենտրոնները ու ներկայացրել դրանց տեղակայման վայրերը: Ընտրությունների անցկացման համար Երևանում ձևավորվել է 10 տարածքային ընտրական հանձնաժողով:
Չարբախցիներից մեկը, որը պատմեց այս մասին, ասաց. «Լավաշ, ոնց լինի, կկարողանանք առնել, ավելի լավ է թող ձրի քաբաբ-խորովածի կետ բացի»:
Նոր խորհրդարանի ձեւավորման այս օրերին խորհրդարան անցած քաղաքական չորս ուժերից երկուսում (ՀՀԿ եւ «Ծառուկյան» դաշինք) դժվարին գործընթացներ են գնում ազգի ընտրյալների «աստղաբույլը» որոշելու հարցում:Ում չեն կարողանում տեղավորել ԱԺ մտնող պատգամավորների ցուցակում, եթե իրենց հավատարիմ գործընկերն է, փնտրում–գտնում են նրան համապատասխան աշխատանք:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ պարոնայք դաշնակները հասկանալով, որ գործադիրում չեն կարող ունենալ ավելի շատ պորտֆելներ, քան ունեն այսօր, որոշել են իշխող Հանրապետական կուսակցությունից հետագա համագործակցության համար կորզել գոնե դեսպանի եւ ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոն:
2013թ. ՏԻՄ ընտրություններին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարագրած ահռելի ունեցվածքը մեծ աղմուկ հանեց: Պարզվում է՝ պաշտոնավարման այս հինգ տարիների ընթացքում, երբ աղքատությունը մեր երկրում սրընթաց աճում է, Տ. Մարգարյանը հասցրել է ավելացնել դրամական միջոցները. եթե 2013թ. նա հայտարարագրել էր 115 մլն. դրամ, ապա հիմա այդ թիվը դարձել է 250 մլն դրամ:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ 93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլեւս չի լինելու Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը Շվեյցարիայում եւ ՄԱԿ-ի Ժնեւյան գրասենյակում։