
Կարեն Կարապետյանի պահվածքը զայրացրել է Հրանտ Մարգարյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթին հասած տեղեկություններով՝ նախօրեին հանդիպել են ՀՅԴ բյուրոյի պատասխանատու Հրանտ Մարգարյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը: Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը եւ ՀՅԴ-ի պորտֆելները:
Վարչապետը Մարգարյանին առաջարկել է, որ երեք երիտասարդի առաջարկել, որոնց ՀՅԴ-ն կարող է առաջարկել կուսակցության կողմից:
Վարչապետի պահվածքը զայրացրել է Հրանտ Մարգարյանին, եւ վերջինս Կարեն Կարապետյանին հիշեցրել է, որ Դաշնակցությունն իր «Գազպրոմ»-ը չէ, որ ինչ ուզի եւ ինչպես ուզի՝ անի: Խոսակցությունը հենց այս լարված մթնոլորտում էլ ավարտվել է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: