Բաժիններ՝

«Մենք անհամբերությամբ ենք սպասում «Հարավային գազային միջանցքի» իրագործմանը». Բաքվում ԵՄ ներկայացուցչության ղեկավար

Եվրամիությունը ցանկանում է տեսնել իր հարևաններին, այդ թվում՝ Ադրբեջանին, ժողովրդավարական, բարգավաճ և կայուն երկիր, հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը: Այս մասին հայտնում է APA գործակալությունը։

Նա նշել է, որ ԵՄ-ն Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերն է և նրա տնտեսությունում ամենախոշոր ներդրողը։«Ադրբեջանը մեր հարևանն է, իսկ հարևանությունը շատ կարևոր է։ Ադրբեջանը նաև ԵՄ-ի ռազմավարական գործընկերն է էներգետիկայի ոլորտում։ Մենք անհամբերությամբ ենք սպասում «Հարավային գազային միջանցք» նախագծի իրագործմանը։ Մեզ համար շատ կարևոր է ստեղծել բաց ու անկեղծ երկխոսություն Եվրոպական հարևանության քաղաքականության մեր գործընկերների հետ»,- ասել է Մարդը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս