Բաժիններ՝

Կու­-Կլուկս-­Կլանն աջակցություն է հայտնել Թրամփին

Ամերիկյան աջ ծայրահեղական Կու-­Կլուկս-­Կլան կազմակերպությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին: Ինչպես հաղորդում է Interfax-­ը, այս մասին գրում է The Washington Post-­ը: Կազմակերպության կողմից Թրամփին աջակցող հոդվածը հայտնվել է ԿԿԿ-­ի կողմից հրատարակվող հիմնական պարբերականում՝ The Crusader­ում (Խաչակիրը­խմբ.): Հոդվածի հեղինակը հովիվ Թոմաս Ռոբն է, ով դրական է արտահայտվում նաև Թրամփի՝ «Ամերիկան նորից մեծ դարձնենք» կարգախոսի մասին: «Ամերիկան հիմնադրվել է որպես սպիտակ քրիստոնեական հանրապետություն: Այն մեծ դարձավ հենց որպես սպիտակ քրիստոնեական հանրապետություն»,-­ նշել է հովիվը:

Միաժամանակ, հանրապետական թեկնածուի շտաբն անհապաղ արձագանքել է այս հոդվածին՝ շեշտելով, որ «ատելությունը ցանկացած իր դրսևորման մեջ անընդունելի է», իսկ հոդվածի հեղինակի կարծիքները չեն արտացոլում Թրամփին աջակցող միլիոնավոր ամերիկացիների հայացքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930