Բաժիններ՝

Թրամփը ցանկանում է 1 միլիարդ դոլարի փոխհատուցում ստանալ Հարվարդից

Սպիտակ տունը Հարվարդի համալսարանից 1 միլիարդ դոլարի փոխհատուցում կպահանջի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին գրել է Truth Social հարթակում։

«Ծայրահեղ հակասեմական Հարվարդի համալսարանը բազմաթիվ «անհեթեթություններ» է հաղորդում ձախողվող New York Times-ին…. Մենք այժմ 1 միլիարդ դոլարի փոխհատուցում ենք պահանջում և այլևս չենք ցանկանում ապագայում որևէ գործ ունենալ Հարվարդի համալսարանի հետ», – գրել է նա։

Հուլիսին հաղորդվել էր, որ Հարվարդի համալսարանը պատրաստակամություն է հայտնել կատարել Սպիտակ տան պահանջները և մինչև 500 միլիոն դոլար հատկացնել առկա սուր վեճը կարգավորելու համար։

Մինչ այդ The Wall Street Journal թերթը գրել էր, որ ԱՄՆ վարչակազմը պաշտոնական նամակ է ուղարկել Հարվարդի համալսարանի ղեկավարությանը՝ անգործության համար մեղադրանքներ ներկայացնելով համալսարանական ավանում հակասեմական միջադեպերի աճի ֆոնին։ Փաստաթղթում նշվել է, որ հրեա և իսրայելցի ուսանողները երկու տարի շարունակ ենթարկվել են հարձակումների, իսկ բուհը բավարար միջոցներ չի ձեռնարկել նրանց պաշտպանության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728