Բաժիններ՝

Վիգեն Էուլջեքչյանի առողջական վիճակը վատթարացել է

Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինն ահազանգում է՝ ամուսնու առողջական վիճակը վատթարանում է։

«Փաստինֆոյի» հետ զրույցում Լինդա Էուլջեքչյանը հայտնել է, որ նրա արյան ճնշումը վտանգավոր բարձր է։ «Բժիշկներն ասում են՝ կա սրտի հանկարծակի կանգի վտանգ, և նրան անհրաժեշտ է սրտի վիրահատություն։ Բացի այդ, նա լյարդի խնդիրներ ունի և լեյկոցիտների բարձր քանակություն։ Իրավիճակը շատ բարդ է։ Տիկին Անահիտ Մանասյանը աջակցել է բժշկական օգնության հարցում, իսկ «Նաիրի» հիվանդանոցը՝ անվճար հետազոտություններ է կատարել»։

Նրա փոխանցմամբ՝ հիմա նաև բնակության վայրի հետ կապված խնդիր ունեն։ «Հիմա ապրում ենք մի տանը, որտեղ սոցիալական օգնություն չկա։ Իրավիճակը շատ վատ է դարձել։ Այս տունը մեկ ամսով վարձակալել են մի քանի ընկերներ։ Բայց սոցիալական օգնություն չի ստացել՝ վարձը վճարելու կամ սնունդ գնելու համար։ Ես չափազանց անհանգստացած եմ, այս իրավիճակը Վիգենին ավելի է անհանգստացնում, և դա լավ չէ նրա առողջության համար։

Նա նաև դեռ չի կարողացել տեսնել իր երեխաներին, ասել է. «Եթե իմ դուստրը գա, ի՞նչով կերակրեմ նրան։ Ի՞նչ կանեմ»։ Նա ամեն ինչի մասին է մտածում, և սա նաև հոգեբանական տառապանք է պատճառում նրան։ Ես ամաչում եմ այս իրավիճակից»,-ասել է կինը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս