Իտալիայի նախագահն օլիմպիական զինադադարի կոչ է արել
Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան օլիմպիական զինադադարի կոչ է արել Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ: Նրա խոսքը մեջբերել է ANSA լրատվական գործակալությունը:
Մատարելան հանդես է եկել Միջազգային օլիմպիական կոմիտեի 145-րդ նստաշրջանում:
«Թող սպորտի անզեն ուժը հարկադրի լռելու զենքին», – ասել է նախագահը` մեջբերելով Մարտին Լյութեր Քինգի խոսքը. «Մենք պետք է հասնենք այն խաղաղությանը, որը ցանկանում ենք տեսնել ամբողջ աշխարհում»:
Ձմեռային Օլիմպիական խաղերն Իտալիայում տեղի կունենան փետրվարի 6-ից մինչև 22-ը:
