Հոլիվուդի «Փենթեյջս» թատերասրահի առջև հոկտեմբերի 27-ին կայանալիք արարողության ժամանակ Կալիֆորնիայի նահանգային խորհրդի անդամ Քևին դե Լեոն Փառքի պողոտայի պատվավոր աստղ կշնորհի աշխարհահռչակ ֆրանսահայ երգչին: Հիշյալ թատերասրահում հոկտեմբերի 28-ին սպասվում է Ազնավուրի համերգը:
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը ժամանել է Ադրբեջան։
Զագրեբն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Ադրբեջան կատարած այցի շրջանակներում նման հայտարարությամբ է հանդես է եկել Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը:
Իրաքի կառավարական ուժերը իրենց վերահսկողությունն են սահմանել Էր-Ռուտբա քաղաքի նկատմամբ, որը մասնակիորեն գտնվում էր ԴԱԻՇ-ի ենթակայության տակ։ Այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը։
168.am-ի ճշտմանը, որ, եթե Ծառուկյանը համագումարում չի հայտարարել կուսակցությունից դուրս գալու մասին, որևէ այլ տարբերակով ընդունելի չէ՞ այդ փաստը, Լ. Խաչատրյանը հորդորեց հարցնել հենց Ծառուկյանին և կրկնեց. «Ինքն ասել է, որ չի զբաղվելու քաղաքականությամբ և կուսակցության նախագահի պաշտոնից է դուրս գալիս, իսկ կուսակցությունից դուրս գալու մասին նա չի ասել, նման բան չի եղել»:
«Երեկ հայտնի դարձավ, որ Մոսկվայում սպանվել է Ձկնկուլ անունով հայտնի Արմեն Իսրայելյանը, ով ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի խմբի նախկին անդամ էր և Ալեքսանյանի կողմից ահաբեկումներ, առևանգումներ և այլ ծանր հանցանքներ կատարելու մասին հայտարարությունների հեղինակ»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի մեկնարկին հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Ազգային ժողովում մեկնարկել է հերթական խորհրդարանական քառօրյա նիստը: Գրանցվել է 99 պատգամավոր: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:
Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերն ու Սիրիայի ռազմաօդային ուժերը վերջին 7 օրվա ընթացքում դադարեցրել են թռիչքները Հալեպում։
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումն ստանձնել է Պակիստանի Բելուջիստան նահանգի Կվետտա քաղաքի ոստիկանական քոլեջի վրա հարձակման պատասխանատվությունը, ինչի հետևանքով սպանվել էր 59 մարդ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Երեկ տեղի է ունեցել Վրաստանի ԶՈւ ժամկետային զինծառայող Հակոբ Մալխասյանի հուղարկավորությունը հայրենի Նինոծմինդա քաղաքում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Անթալիայի Առևտրի և արդյունաբերության պալատի շենքի կայանատեղիի հարևանությամբ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է ավելի քան 10 մարդ, հայտնել է քաղաքապետ Մենդերես Տյուրելը։
Ավելի վաղ ճապոնական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Դուտերտեն հայտարարել էր, որ Ֆիլիպինները ռազմական դաշինք ունի ԱՄՆ-ի հետ, բայց մտադիր չէ նման համաձայնագրեր կնքել այլ երկրների հետ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննադատել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին այն բանի պատճառով, որ վերջինս չափից շատ ժամանակ է անցկացնում Twitter միկրոբլոգների կայքում: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը։
Վարչապետ Կարեն Կարապետյանն ասում է, որ «չկա անալիտիկա», թե ի՞նչ կլիներ, եթե մենք չմտնեինք այդ դեպքում ԵԱՏՄ։ Խորը «անալիտիկայի» կարիք չկա, որպեսզի պարզ լիներ, ռուսներն առանց աչքը թարթելու Հայաստանը կվերածեին երկրորդ Դոնբասի։ Ռուսաստանի դեսպանատան բարձրաստիճան ներկայացուցիչը խոստանում էր «սոցիալական պայթյուն» արդեն հոկտեմբերին, Դուգին-Գլազյեւ-Կուրգինյան-Միհրանյան շրջանակը տարբեր՝ «Կրեմլին կից փորձագետների» հետ միաձայն խոստանում էին Արցախի կորուստ։
CNN Turk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում՝ Առևտրի և արդյունաբերության պալատի շենքի կայանատեղիի հարևանությամբ տեղի ունեցած պայթյունի պատճառը եղել է ականապատված ավտոմեքենան, ինչի հետևանքով տուժել է մի քանի մարդ։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում անհանգստություն է հայտնել Սիրիայի Հալեպ քաղաքին հասցվող հարվածների առնչությամբ։ Լավրովը, իր հերթին, դարձյալ հիշեցրել է Միացյալ Նահանգների խոստման մասին՝ տարանջատել չափավոր սիրիական ընդդիմությունը ահաբեկիչներից։
Ավստրալիայի համերկրային խորհրդարանի ապարատի երեք աշխատակցուհիներ հոկտեմբերի 25-ին վնասվածքներ են ստացել Բրիսբենի այն շենքի 36-րդ հարկում առաստաղի փլվելու հետեւանքով, որտեղ այդ պահին ընթանում էր երկրի վարչապետ Մալկոլմ Թեռնբուլի խորհրդակցությունն իր նախարարների հետ: Այս մասին հայտնել է Brisbane Times թերթը
ԱԺ գալիք ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, և արդեն աշխատանքներ են տարվում ապագա խորհրդարանում ՀՀԿ կազմի ուղղությամբ։ Այն հիմնականում ձևավորվելու է գրեթե նույն սկզբունքով, ինչ նոր կառավարության դեպքում՝ երիտասարդ, քիչ հայտնի, «պրադվինուտի» դեմքեր։ ՀՀԿ-ն «ֆորմատ» կամ «ռեսթարթ» անելու համատեքստում առաջիկայում կուսակցությանը կանդամագրվեն մի շարք հայտնի, հասարակության մեջ որոշակի դիրք ունեցող գործիչներ։
Հզոր պայթյուն է որոտացել Թուրքիայի Անթալիա հանգստավայրում։ Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Առևտրի և արդյունաբերության պալատի շենքի մոտակայքում։
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ընտրատեղամասեր են բացվել ԱՄՆ նախագահական ընտրությունների արտահերթ քվեարկության համար։ Նահանգը կարևոր նշանակություն ունի նախագահական քարոզարշավում հաղթանակի համար։
Գերմանական Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը նոյեմբերի 13-ին Բեռլինում կներկայացնի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Աղետ» ծրագիրը: Համերգին հրավիրված է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Զինվորականները ենթադրում են, որ հարձակումը կարող էր իրականացնել «Թալիբանի» հետ կապված «Լաշկար-ե Ջանգվի» խմբավորումը։
Ավելի քան 80 իրավապաշտպան և մարդասիրական կազմակերպություններ կոչ են արել Ռուսաստանին հեռացնել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից:
«Ես որ չզանգեմ, ասեմ՝ արա՛, Շմայսն ա, էս հարցը լուծի, արդեն աջակցություն ա վարչապետին»,- հայտարարել է ԱԺ հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում երեկ ընդունել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, հայտնում է Վատիկայի մամուլի ծառայությունը:
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ Արցախի պատերազմի վետերան, նախկին զինվորական Վահան Բադասյանն այն բանից հետո, երբ հրապարակային կոռուպցիոն բնույթի հայտարարություններ է հնչեցրել՝ կապված ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հետ, վերջինս ուղղակի զանգահարել է Բադասյանին:
Ուկրաինան և ևս չորս երկիր միացել է Ռուսաստանի դեմ մինչև 2017թ. մարտի 15-ը պատժամիջոցների երկարաձգմանը, որը սահմանվել էր Ուկրաինայի ամբողջականությունը խախտելու պատճառով:
ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ևս կասկածի տակ չի դնում Կարեն Կարապետյանի հայտարարությունը՝ ներկրումների դաշտն ազատականացնելու, մենաշնորհները վերացնելու մասին: Խաչատուր Քոքոբելյանը, հիշեցնենք, «դեմ» է քվեարկել կառավարության ծրագրին:
Նոյեմբերի 28-ին նախատեսված է Վիկտոր Դալլաքյանի նորաստեղծ կուսակցության հիմնադիր համագումարը։ Նորաստեղծ կուսակցությունը կոչվելու է «Երրորդ Հանրապետություն»։
Թաիլանդի շուկաներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 1 մարդ, ևս 19-ը ստացել է վնասվածքներ: Ինքնաշեն ռումբը պայթել է Պատտանի քաղաքի շուկայում: