Ինդոնեզիայում Պուտինի այցին սպասում են առաջիկա երկու տարիների ընթացքում

Ինդոնեզիայում ակնկալում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը առաջիկա երկու տարիների ընթացքում: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում հայտնել է Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նանանգ Ֆադիլահը։

Այսօր լրանում է Ռուսաստանի և Ինդոնեզիայի միջև երկկողմ հարաբերությունների հաստատման 76-ամյակը։

«Ես հավատում եմ, որ մենք անպայման կզարգացնենք համագործակցությունը ապագայում։ Իմ նախագահի (Պրաբովո Սուբիանտո – խմբ.) այցից և Նորին Գերազանցություն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո անհրաժեշտ է հետևողականորեն իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Մենք սպասում ենք նախագահ Պուտինի այցին Ինդոնեզիա՝ այս տարի կամ հաջորդ տարի»,- հայտարարել է դիվանագետը։

Տեսանյութեր

Լրահոս