Բաժիններ՝

ԵԱՀԿ-ում դատապարտել են մահապատիժը վերականգնելու մասին Էրդողանի հայտարարությունները

ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների հարցերով գրասենյակի ղեկավար Մայքլ Ջորջ Լինքը անհանգստություն է հայտնել՝ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների հետ, որոնք առնչվում են երկրում մահապատժի հնարավոր վերականգնմանը: Այս մասին ասվում է ԵԱՀԿ գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ։

«Նախագահ Էրդողանի՝ երկրում մահապատիժը վերականգնելու հայտարարությունը անհանգստություն է հարուցում՝ հաշվի առնելով այն, որ ԵԱՀԿ երկրների մեծ մասը ճանաչել են մահապատժի դաժան, անմարդկային, մարդու արժանապատվությունը ստորացնող բնույթը»,- նշել է Լինքը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասնակիցների նկատմամբ մահապատիժ կիրառելու օրենքը ստորագրելու պատրաստակամության մասին։

«Ես դատապարտում եմ ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդներին տապալելու փորձը և հաստատում այն փաստը, որ թուրքական իշխանությունները պարտավոր են ապահովել երկրում ապրող բոլոր մարդկանց անվտանգությունը: Այդուհանդերձ, դա չի կարող դառնալ հիմք՝ մահապատիժը վերադարձնելու համար»,- նշել է Լինքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս