
«Ես առաջարկում եմ ձեզ՝ չխառնվել Գագիկ Ծառուկյանի ներքին գործերին». Ա. Աշոտյանը՝ լրագրողներին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանելով հարցին՝ քանի որ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին, Աշոտյանն էլ ժամանակին ասում էր, թե հանրապետությունն արժանի չէ նման քաղաքական դերակատար ունենալ, իր փաստարկներն ուժի մե՞ջ է համարում, ասաց.
«Քանի դեռ Գագիկ Ծառուկյանը չի հայտարարել իր վերջնական որոշման մասին՝ վերադառնալ հանրային քաղաքականություն, իր բոլոր մտորումներն իր ներքին գործն են. ես առաջարկում եմ ձեզ՝ չխառնվել նրա ներքին գործերին:
Ինչ վերաբերում է ներել-չներելու հայտարարություններին, իհարկե, դա քրիստոնեական է. քրիստոնեական բարոյագիտությունն ասում է՝ ներիր, որ ներվի քեզ»: