Բաժիններ՝

«Սիրիայում ավելի քան 12 հազար քառակուսի կմ մաքրվել է ահաբեկիչներից». Շոյգու

Ռուսաստանի զինված ուժերը Սիրիայում ակտիվ պայքար են մղում ահաբեկչության դեմ, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի և Սիրիայի կառավարական զորքերի համատեղ գործողությունների արդյունքում ահաբեկիչներից ազատագրվել է ավելի քան 12 հազար կմ քառակուսի տարածք։ Գրեթե 900 բնակավայրի բնակիչներ միացել են խաղաղ գործընթացին»,- հայտնել է Շոյգուն։

Նրա խոսքով՝ ներկայումս առավել դժվար իրավիճակ է ստեղծվել Հալեպի շուրջ։ «Քաղաքի մի մասը գրավել են զինյալները։ Կապված այն բանի հետ, որ քաղաքի բնակիչները աջակցության կարիք ունեն, որոշում է կայացվել սկսել մարդասիրական գործողություն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս