Բաժիններ՝

Եվ բառացիորեն մի քանի օրից աշխարհը կմնա, հավանաբար, ավելի վտանգավոր վիճակում՝ համեմատած մինչ այժմ եղածի հետ. Պեսկով

Աշխարհում իրավիճակն ավելի վտանգավոր կդառնա, եթե «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին» (ՌՀՍ) պայմանագիրը դադարի գործել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Եվ բառացիորեն մի քանի օրից աշխարհը կմնա, հավանաբար, ավելի վտանգավոր վիճակում՝ համեմատած մինչ այժմ եղածի հետ։ Առաջին անգամ Միացյալ Նահանգները և Ռուսաստանի Դաշնությունը՝ երկու երկրներ, որոնք ունեն աշխարհի ամենամեծ միջուկային զինանոցները, կմնան առանց հիմնարար փաստաթղթի, որը կսահմանափակի և վերահսկողություն կսահմանի այդ զինանոցների նկատմամբ: Մենք կարծում ենք, որ դա շատ վատ է»,-ընդգծել Է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը պարզաբանել է, որ դա վատ է «ամբողջ աշխարհում անվտանգության, ռազմավարական անվտանգության համար»:

Նոր ՌՀՍ պայմանագիրը լրանում է փետրվարի 5-ին։ Այն սահմանափակում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների, որոշ այլ հրթիռների և միջուկային մարտագլխիկների քանակը, որոնք կարող են ունենալ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728