
2015 թվականն ամենավտանգավորներից մեկն է եղել լրագրողների համար. ՅՈՒՆԵՍԿՕ

ՅՈՒՆԵՍԿՕ-ում հայտարարել են, որ 2015 թվականը վերջին տասնամյակում ամենավտանգավորներից մեկն է եղել լրագրողների կյանքի համար։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների՝ անցած տարի սպանվել է 115 լրագրող, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Վերջին 10 տարում սպանվել է 827 լրագրող։
Զեկույցում նշվում է, որ լրագրողների աշխատանքի համար ամենավտանգավոր վայրերն են Սիրիան և Իրաքը, որտեղ ԴԱԻՇ-ի զինյալները 2014թ. մահապատժի են ենթարկել ԶԼՄ-ների մի քանի ներկայացուցիչների։ Այդ երկու երկրներում 2014թ. սպանվել է 24 լրագրող, 2015-ին՝ 23։ Ուկրաինայում 2014թ. սպանվել է 7, Աֆղանստանում՝ 5 լրագրող։
Պակիստանում 4 լրագրող սպանվել է 2014-2015թթ.։
Զոհերի մեծ մասը եղել է տեղի լրագրողներ, հայտնել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում։