#ՀԻՄԱ. ՀՀ-ՈՒՄ ԿՐՈՆԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԻՃԱԿԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ. #ՈՒՂԻՂ

Christian Solidarity International (CSI)-ը և Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը (ՔԻՀԿ) հրավիրել են մամուլի ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն կազմակերպությունների ուսումնասիրությունների արդյունքները Հայաստանում կրոնական ազատության և մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ։

Ելույթ կունենա նաև Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ Էրիխ Վոնտոբելը։

Նոյեմբերին Christian Solidarity International-ի պատվիրակությունը փաստահավաք առաքելությամբ այցելել է Հայաստանի Հանրապետություն՝ մասնակցելով նաև Հայաստանի Հանրապետության առաջին Աղոթքի նախաճաշին։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև կալանավորված անձանց ընտանիքի անդամների և նրանց փաստաբանների հետ։

Մինչ Վաշինգտոնում (ԱՄՆ) ընթանում է Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովը, CSI-ի պատվիրակությունը կրկին վերադառնում է Հայաստան՝ նոր փաստահավաք այցի նպատակով։ Պատվիրակությանը ուղեկցում է Շվեյցարիայի Ազգային խորհրդի (Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատ) անդամ Էրիխ Վոնտոբելը։

CSI-ի պատվիրակությունը և պարոն Վոնտոբելը կներկայացնեն վերջին այցի ընթացքում արձանագրված փաստերն ու եզրակացությունները և կպատասխանեն լրագրողների հարցերին։

Մամուլի ասուլիսին կմասնակցեն նաև Երևանում գործող իրավապաշտպան հասարակական կազմակերպության՝ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի ներկայացուցիչները։

Տեսանյութեր

Լրահոս