«SOCAR Türkiye»-ն սկսում է SAF վառելիքի առևտուրը՝ նպաստելով ավիացիայի դեկարբոնիզացիային
«SOCAR Türkiye»-ն 2026-ի հունվարի 29-ից սկսել է կայուն ավիացիոն վառելիքի (SAF) առևտուրը՝ ավիացիայում ածխածնի արտանետումների կրճատմանը նպաստելու համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ընկերության նպատակն է զարգացնել կայուն ավիացիոն վառելիքի էկոհամակարգը։ Նշենք, որ «SOCAR Turkey»-ի և ավիաընկերություններից «Turkish Airlines»-ի միջև կայուն ավիացիոն վառելիքի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել էր 2025 -ի օգոստոսի 13-ին։
Միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիայի (IATA) և Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ICAO) կողմից սահմանված կայունության չափանիշներին համապատասխան արտադրված SAF-ն ապահովում է զգալիորեն ցածր արտանետումներ՝ ի համեմատ ավանդական ավիացիոն վառելիքի։
Ստացված լինելով վերականգնվող աղբյուրներից, ինչպիսիք են օգտագործված տապակման յուղերը և կենսաթափոնները, SAF-ը համարվում է ավիացիայի ոլորտում արտանետումների կրճատման ամենակարևոր գործիքներից մեկը։
