«Խնդիրը նրա մեջ չէ, որ զինադադարը խախտվում է, այլ նրա մեջ է, որ սրանից մի քանի տարի առաջ ֆուտբոլային դիվանագիտության մեջ հռչակված թեզը, որ «մենք արդեն մեր գործն արել ենք, գնդակն արդեն հակառակորդի դաշտում է, թող ինքը մտածի», դա դարձել է դոկտրին մեր բոլոր գործիչների համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումների մասին՝ նման տեսակետ հայտնեց «Ողջ մնալու արվեստ» հ/կ ղեկավար, Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը:
Աժ նախագահի հովանավորյալ, բիզնես-գործընկեր հնաբնակ փոխնախարարից ազատվելն այդքան էլ հեշտ չէ, այնպես որ, որպես կոմպրոմիսայրն տարբերակ, պայմանավորվել են Վահան Պողոսյանին անգործ չթողնել, նրան կնշանակեն առողջապահության նախարարության ենթակա հիմնարկներից մեկի ղեկավար։ Այժմ փնտրում են, թե որտեղ։
Եթե որոշել է, թող գա: Մենք ընկերներ ենք, և ասում եմ, որ ինքը պիտի որոշի իր քաղաքական ճակատագիրը: Բայց ես կտրականապես դեմ եմ եղել, որ քաղաքական դաշտում որևէ մեկը սպասի, թե իրեն ինչ պիտի ասեն: Իսկ մենք նման խնդիր չունենք և հետևում ենք, թե ինչպես է ձևավորվում ընդդիմադիր դաշտը: Կարո՞ղ է կայանալ, մենք ուրախ կլինենք: Չե՞ն կարող, նույն իրավիճակը կլինի, ինչ կա հիմա՝ իրար կհայհոյեն, կոկորդ կկրծեն։ Չեմ հասկանում, մեկը մյուսի նկատմամբ խա՞նդ ունեն, նախա՞նձ կա։
Նախարարները ԱԺ-ի Դեմիրճյան փողոցի մուտքից ոտքով են մտնում տարածք: ՊԵԿ նախագահի կարգավիճակը նախարարներից ցածր է, քանի որ այն կառավարությանն առընթեր մարմնի ղեկավար է: Թե ինչով էր Վարդան Հարությունյանը արժանացել Գալուստ Սահակյանի այդ շնորհին, դժվար չէ կռահել՝ բիզնես ունեցող որ պաշտոնյան չի զգուշանա հարակային և մաքսային ծառայությունների ղեկավարից կամ չի ցանկանա նրան շնորհ անել:
Սեյրան Օհանյանի պատասխանը չի ուշացել՝ նա ասել է, որ պատրաստ է գիշերուզօր լինել այնտեղ, որտեղ որ անհրաժեշտ կգտնի գերագույն գլխավոր հրամանատարը»:
Բոուիի մասնավոր հավաքածուի աճուրդները, որոնք նոյեմբերի 10-ի երեկոյան սկսվել են Լոնդոնում, շարունակվելու են նոյեմբերի 11-ին, երբ կառաջարկվի եւս ավելի քան 300 աշխատանք, նշել են աճուրդի տանը: Բրիտանացի լեգենդար երաժիշտ Դեւիդ Բոուին 69 տարեկան հասակում վախճանվել է այս տարվա հունվարի 11-ին: Ռոք երաժիշտի մահվան պատճառը դարձել է լյարդի քաղցկեղը: Նրա հիվանդ լինելու մասին գիտեին միայն լեգենդար կատարողի ամենամոտ ընկերները:
«Այս տարածաշրջանը կարևոր է Ռուսաստանի համար, և այս տեսանկյունից, որպես երկրորդական գործոն, ամերիկացիները փորձելու են արձագանքել հարավկովկասյան իրադարձություններին։ Կարծում եմ, ԼՂ հակամարտության վերաբերյալ ամերիկյան կողմի վերջին հայտարարությունների նման, գործընթացը շարունակվելու է»։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ԱՄՆ ընտրված նախագահ Դոլանդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ահաբեկչության դեմ պայքարը, Ուկրաինայում, Սիրիայում ստեղծված իրավիճակը և իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը:
Թրամփի ճառերի հատակագծերի պատրաստողները վստահ էին, որ ներամերիկյան քաղաքականության վրա գերկենտրոնանալով եւ երկրորդական ու երրորդական պլան մղելով արտաքին քաղաքականության ուղղությունները, Թրամփն ավելի ազդեցիկ գործոններ պիտի ապահովեր քվեահավաքի իր աշխատանքի ընթացքում։
«Ես ամբողջ կյանքում դատախազ եմ եղել, ժողովուրդ ջան, ես չեմ լափել, եթե լափել եմ ու բերել, դրել եմ գյուղի զարգացմանը, ուրեմն՝ փառք ու պատիվ ինձ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արարատի մարզի Այգեստան գյուղի գյուղապետ Սոկրատ Հովսեփյանը։
«Նախքան միջամտությունը, ես դիմում եմ Ալլահին ու ավարերենով խնդրում, որ ամեն ինչ լավ լինի: Երկար տարիներ գյուղում չեն եղել դեպքեր, որպեսզի աղջիկները թլպատումից հետո մահանան արյան վարակից», – ասում է Մագոմեդովան:
Թռիչքազերծ գոտի է սահմանված նաեւ Ինդիանապոլիսում՝ ԱՄՆ-ի փոխնախագահ ընտրված Մայք Փենսի նստավայրի շրջանում: Գոտիների գործողության ժամկետը լրանում է հունվարի 21-ին, երբ կկայանա ԱՄՆ-ի նոր նախագահի պաշտոնակալության արարողությունը:
Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են նշել, որ միջխորհրդարանական հանձնաժողովի երկարամյա գործունեության շնորհիվ Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերը ձեռք են բերել կայուն և դինամիկ բնույթ: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել նաև բազմակողմ ձևաչափով հայ-ռուսական փոխգործակցությունը:
«Բանակը չպետք է նվազեցնի իր մարտունակությունը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով անցած գիշեր և այսօր շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի նախաձեռնած սադրիչ գործողություններին։
ԱՄՆ Կոնգրեսում է գտնվում Հայաստանում սիրիահայերի վերաբնակեցմանն աջակցող բանաձեւը, որով նախատեսվում է սիրիահայերին օժանդակել 15 մլն դոլարի չափով: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը:
«Թրամփը մեզ դրդեց հավատալ, որ ամերիկյան քաղաքականությունը պետք է այլևս փոխվի: Ութ տարի ԱՄՆ-ն բոլորովին այլ ուղղությամբ էր գնում, Օբամային չհաջողվեց ոչինչ փոխել: Ժողովուրդն ուղղակի զզված էր դեմոկրատներից»,- նշեց ամերիկահայ քաղաքական գործիչը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հռոմի Կաթոլիկ եկեղեցու անունից ներողություն է խնդրել բոլոր աղքատներից, որոնցից երես են թեքում քրիստոնյաները և կոչ է արել նրանց միշտ պահպանել մարդկային արժանապատվությունը, հայտնում է Associated press-ը։
«Այն մարդիկ, ովքեր քվեարկել են Թրամփի օգտին, պարզապես դեմ են քվեարկել համակարգին: Մարդիկ արդեն հոգնել են, և դա նկատվում է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ողջ աշխարհում: Հայաստանում էլ է դա նկատվում: Մենք տեսնում ենք, որ Հայաստանում գործող քաղաքական ուժերը՝ լինեն դրանք ընդդիմադիր, թե իշխանական, կորցրել են իրենց վարկանիշը: Ես կարծում եմ, որ աշխարհում հիմա ընտրական համակարգի գլոբալ ճգնաժամ է»,- նշեց Ա. Իսկանդարյանը:
Մոսկվայի իշխանությունները կոչ են արել մայրաքաղաքի բնակիչներին առանց անհրաժեշտության դուրս չգալ փողոց ուժեղ մերկասառույցի պատճառով, հայտնում է TASS-ը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որոշ քաղաքական կողմնակիցներ մտադիր են վրեժ լուծել Հանրապետական կուսակցության այն համախոհներից, որոնք չեն աջակցել Թրամփին նրա նախընտրական քարոզարշավի ընթացքում, գրում է Politico թերթը։
Ամիսներ առաջ Հալեպի հարավ-արևմտյան շրջանում գտնցող ալ-Հըքմե դպրոցի մետ զինյալ ահաբեկչական խմբավորումների հարձակումների ընթացքում սիրիական բանակի երկու հայ զինծառայող` Հարութ Գահգեջեյանը և Ժանո Սեմերճյանի ճակատագիրն անհայտ էր մնացել:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը համոզված է՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ղեկավարման տարիներին այդ երկրի քաղաքականությունը Հարավային Կովկասում կտրուկ փոփոխությունների չի ենթարկվի:
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները օրինագիծ են մտցրել խորհրդարան, որի համաձայն՝ նախարարների կաբինետը պետք է ընդունի բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ դադարեցնելու մասնակցությունը ԱՊՀ-ի մարմիններում, հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։
Կողմերը քննարկել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր, նշել զգայուն հարցերի շուրջ պարբերական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը:
ԵՄ դիվանագիտության ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կարող է մոտ ապագայում այց կատարել ԱՄՆ՝ քննարկելու ԵՄ-ի հետ հարաբերությունները ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո։ Այս մասին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։
Կալիֆոռնիայի բնակիչները գործարկել են ԱՄՆ-ի կազմից նահանգի դուրս գալու գործընթացը։
Այսօր ԱԺ Էթիկայի հանձնաժողովը վարույթ ընդունեց «Մեդիա և Իրավունք» հասարակական կազմակերպության 31.10.2016թ. N 2-2289 դիմումը` ԱԺ նիստերի ժամանակ ուրիշի փոխարեն քվեարկումների հետ կապված:
«Եթե որևէ մեկը մի ժիգուլու պասաժիր էր հավաքում, չէր կարող ստեղծել կուսակցություն, իր զոքանչին և աներոջը նստեցնել այդ ժիգուլու մեջ և հայտարարել, որ դա կուսակցություն է»,- 90-ականների պրակտիկան հիշեցրեց ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Reuters-ը։
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ: