ԱԺ նիստերի ժամանակ ուրիշի փոխարեն քվեարկության համար ամենաբարձր պատիժը` մինչև 6 օր զրկել նիստերից

Այսօր ԱԺ Էթիկայի հանձնաժողովը վարույթ ընդունեց «Մեդիա և Իրավունք» հասարակական կազմակերպության 31.10.2016թ. N 2-2289 դիմումը` ԱԺ նիստերի ժամանակ ուրիշի փոխարեն քվեարկումների հետ կապված:

Ռոտացիոն սկզբունքով հանձնաժողովի նախագահ նշանակված Լյովա Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վարույթ ընդունելը մերժելու հիմքեր չկան, դիմումի ուսումնասիրությունը հանձնարարվել է հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանին, և 30-օրյա ժամկետում արդյունքները կլինեն:

Լ.Խաչատրյանը բացառեց, որ ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի` Էթիկայի հանձնաժողովի անդամ լինելը կխանգարի գործին. «Ի՞նչ եք կարծում` էստեղ կախելու կամ գնդակահարելու մասի՞ն է խոսքը: Կուսումնասիրվի, եզրակացությունը կտանք: Այնքան էլ բարդ հարց չի»:

168.am-ի հարցին ի պատասխան, թե խախտումը հաստատվելու դեպքում ի՞նչ պատասխանատվություն է նախատեսվում, Լ.Խաչատրյանը նշեց, որ հանձնաժողովը կարող է միայն առաջարկել, իսկ պատասխանատվության մասին որոշումն ընդունում է ԱԺ նախագահը. «Ամենաբարձր պատիժը մինչև 6 օր ԱԺ նիստերից զրկելն է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930