Բաժիններ՝

Կալիֆոռնիայում տրվել է ԱՄՆ-ի կազմից դուրս գալու հանրաքվեի մեկնարկը

Կալիֆոռնիայի բնակիչները գործարկել են ԱՄՆ-ի կազմից նահանգի դուրս գալու գործընթացը։

Այդ արշավին աջակցելու համար բացվել էyescalifornia.org կայքը, որտեղ կարելի է մանրամասներ իմանալ Calexit-ի մասին։

Սոցցանցերում տարածվել են #Calexit ու #Caleavefornia հեշթեգերը։
Նախաձեռնողների տվյալներով՝ հանրաքվեն նախատեսվում է գործարկել 2019թ. գարնանը։

Նախաձեռնության հեղինակները ԱՄՆ-ի կազմից առանձնանալու միտքը բացատրում են այն անհրաժեշտությամբ, որ հարկատուների գումարներն ուղղվում են զինված հակամարտությունների վրա, որն արդյունք չի տալիս։

Առանձնանալու դեպքում կալիֆոռնիացիներին խոստանում են անվճար առողջապահական համակարգ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս