Բաժիններ՝

Sotheby`s-ում Բոուիի հավաքածուի աճուրդի առաջին օրը ռեկորդային 24,3 մլն ֆունտ ստեռլինգ է բերել

Բրիտանացի լեգենդար երաժիշտ Դեւիդ Բոուիի հավաքածուից արվեստի իրերի աճուրդի առաջին օրը բերել է ռեկորդային 24,3 մլն ֆունտ ստեռլինգ: Այդ մասին հայտնել է Sotheby`s աճուրդների տունը:

Բոուիի մասնավոր հավաքածուի աճուրդները, որոնք նոյեմբերի 10-ի երեկոյան սկսվել են Լոնդոնում, շարունակվելու են նոյեմբերի 11-ին, երբ կառաջարկվի եւս ավելի քան 300 աշխատանք, նշել են աճուրդի տանը: Բրիտանացի լեգենդար երաժիշտ Դեւիդ Բոուին 69 տարեկան հասակում վախճանվել է այս տարվա հունվարի 11-ին: Ռոք երաժիշտի մահվան պատճառը դարձել է լյարդի քաղցկեղը: Նրա հիվանդ լինելու մասին գիտեին միայն լեգենդար կատարողի ամենամոտ ընկերները:

Ակնկալվում էր, որ վաճառքներից գումարը կհասնի 10 մլն ֆունտ ստեռլինգի, սակայն արդեն առաջին օրը գումարը նախնական գնահատումները գերազանցեց ավելի քան կրկնակի: Աճուրդի առաջին օրը ցուցադրվել էր հավաքածուի փոքր մասը՝ մոտավորապես 50 աշխատանք, որոնցից 35-ը «ներկայացնում են ժամանակակից բրիտանական արվեստը, որից նա առավել շատ էր խանդավառված», ընդգծում Է Sotheby`s-ը:

«Բոուիի հավաքածուի «մարգարիտը»՝ Ժան Միշել Բասկիի կտավը, որն առավելագույնը գնահատված էր 3,5 մլն ֆունտ ստեռլինգ, վաճառվել Է ռեկորդային 7,1 մլն ֆունտ ստեռլինգով: Նաեւ վաճառվել են Ֆրանկ Աուերբախի, Հենրի Մուրի, Դեմիեն Հերսթի եւ ժամանակակից բազմաթիվ այլ նկարիչների գործեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` REUTERS-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս