Bloomberg. ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթում կներառի բանկերը
Եվրամիությունը մտադիր է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթում լրացուցիչ սահմանափակումներ ներառել ռուսական բանկերի և նավթային ընկերությունների նկատմամբ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալության աղբյուրների խոսքով՝ ԵՄ-ն նաև նախատեսում է պատժամիջոցներ սահմանել կրիպտոարժույթային ծառայությունների և երրորդ երկրների ֆինանսական հաստատությունների նկատմամբ, որոնք, ըստ պնդումների, օգնում են Ռուսաստանին շրջանցել սահմանափակումները։
Bloomberg-ի աղբյուրները չեն բացառում, որ Եվրամիությունն առաջին անգամ կներդնի պատժամիջոցներից խուսափելու դեմ պայքարի մեխանիզմ, որը կարգելի հաստոցների և որոշակի տեսակի ռադիոսարքավորումների արտահանումը Ղրղզստան։
Հունվարի 29-ին Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը հայտարարեց, որ 20-րդ պատժամիջոցների փաթեթը նախատեսվում է ընդունել 2026 թվականի փետրվարի 24-ին:
Նախորդ՝ 19-րդ պատժամիջոցների փաթեթը Եվրամիության կողմից հաստատվել էր 2025 թվականի հոկտեմբերի վերջին։ Փաթեթը ներառում է ռուսական հեղուկ բնական գազի ներմուծման արգելք:
«Սա միջոցառումների կարևոր փաթեթ է, որն ուղղված է Ռուսաստանի եկամուտների հիմնական աղբյուրներին», – հայտարարել էր ԵՄ-ում նախագահող Դանիան:
