Բաժիններ՝

Ուկրաինան կարող է դուրս գալ ԱՊՀ-ի կազմից

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները օրինագիծ են մտցրել խորհրդարան, որի համաձայն՝ նախարարների կաբինետը պետք է ընդունի բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ դադարեցնելու մասնակցությունը ԱՊՀ-ի մարմիններում, հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։

Պատգամավորներն առաջարկում են կասեցնել Մինսկում ԱՊՀ-ին կից Ուկրաինայի մշտական ներկայացուցչության գործունեությունը, դադարեցնել «ԱՊՀ անդամ պետությունների միջկառավարական ասամբլեայի համաձայնագրին Ուկրաինայի Ռադայի միանալու մասին» Ուկրաինայի խորհրդարանի վճռի գործողության ժամկետը, հետ կանչել Ուկրաինայի խորհրդարանական պատվիրակության լիազորությունները և չուղարկել Ուկրաինայի ներկայացուցիչներին ԱՊՀ-ի միջխորհրդարանական ասամբլեայի աշխատանքներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930