Բաժիններ՝

Մոգերինին պլանավորում է ԱՄՆ այցելել՝ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու համար

ԵՄ դիվանագիտության ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կարող է մոտ ապագայում այց կատարել ԱՄՆ՝ քննարկելու ԵՄ-ի հետ հարաբերությունները ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո։ Այս մասին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։

«Իհարկե, նա կցանկանա այնտեղ գնալ մոտ ժամանակներս, ինչպես և մյուս քաղաքական գործիչները։ Մենք արդեն հրավիրել ենք նորընտիր նախագահին, մեր նախագահները (Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը) արդեն նրան հրավիրել են։ Անդրատլանտյան հարաբերությունները կարևոր են, դրանք ռազմավարական են, կարևոր են ոչ միայն միջազգային քաղաքականության, այլև այլ հարցերի համար»,- ասել է պաշտոնյան, որը չի ցանկացել հրապարակել անունը։

Նա նշել է, որ Եվրամիությունը «ցանկանում է շարունակել սերտ համագործակցությունը» ԱՄՆ-ի հետ, տեղեկացնում է «Ռոսբալտը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930