Բաժիններ՝

Նյու Յորքում Թրամփի երկնաքերի վրա թռիչքազերծ գոտի է հաստատվել

ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի համերկրային վարչությունը թռիչքազերծ գոտի է հաստատել Նյու Յորքում Թրամփ-թաուեր երկնաքերի վրա, որտեղ գտնվում է ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի կենտրոնակայանը, տեղեկացնում է BBC-ն:

Թռիչքազերծ գոտու շառավիղը կազմում է մոտավորապես 3,7 կիլոմետր: Թռիչքներն արգելված են մինչեւ 3 հազար ֆուտ (մոտավորապես 1 կմ) բարձրության վրա: Բացառություն են կազմում Գաղտնի ծառայության ինքնաթիռները, ռազմական օդանավերը եւ արտակարգ ծառայությունների ինքնաթիռները:

Թռիչքազերծ գոտի է սահմանված նաեւ Ինդիանապոլիսում՝ ԱՄՆ-ի փոխնախագահ ընտրված Մայք Փենսի նստավայրի շրջանում: Գոտիների գործողության ժամկետը լրանում է հունվարի 21-ին, երբ կկայանա ԱՄՆ-ի նոր նախագահի պաշտոնակալության արարողությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս