Շաթդաունն ԱՄՆ-ում, կանխատեսումների համաձայն, կարճատև կլինի
Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում տեղի կունենա երկրորդ շաթդաունը Միացյալ Նահանգներում։ Այն, ինչպես սպասվում է, կտևի ընդամենը երկու օր՝ տնտեսության վրա նվազագույն ազդեցությամբ, բայց միայն այն դեպքում, եթե Ներկայացուցիչների պալատը փետրվարի 2-ին արագ քվեարկի բյուջետային օրինագծերի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
ԱՄՆ Սենատը նախկինում հաստատել էր հինգ բյուջետային օրինագծերի փաթեթ, ինչպես նաև հաստատել էր երկրի ներքին անվտանգության նախարարության ժամանակավոր երկշաբաթյա ֆինանսավորումը: Այս նախարարության ֆինանսավորումը դարձել է օրենսդիրների շրջանում լուրջ խոչընդոտ, մասնավորապես՝ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) գործողությունների և դրանց պատճառով առաջացած զանգվածային բողոքի ցույցերի պատճառով:
Ներկայացուցիչների պալատը այժմ պետք է քվեարկի օրինագծերի փաթեթի վերաբերյալ, որը, ինչպես սպասվում է, կկայանա փետրվարի 2-ին: Դրանից հետո նախագահը պետք է ստորագրի փաստաթուղթը:
