Պայքար էլիտայի դեմ

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ ընտրական համակարգի լուրջ ճգնաժամ է ընթանում ողջ աշխարհում, ինչի արդյունքում էլ ԱՄՆ ընտրություններում արձանագրվեց Դոնալդ Թրմափի հաղթանակը:

«Այն մարդիկ, ովքեր քվեարկել են Թրամփի օգտին, պարզապես դեմ են քվեարկել համակարգին: Մարդիկ արդեն հոգնել են, և դա նկատվում է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ողջ աշխարհում: Հայաստանում էլ է դա նկատվում: Մենք տեսնում ենք, որ Հայաստանում գործող քաղաքական ուժերը՝ լինեն դրանք ընդդիմադիր, թե իշխանական, կորցրել են իրենց վարկանիշը: Ես կարծում եմ, որ աշխարհում հիմա ընտրական համակարգի գլոբալ ճգնաժամ է»,- նշեց Ա. Իսկանդարյանը:

Նրա գնահատմամբ՝ նույն վիճակն է նաև Եվրոպայում, սակայն եթե Եվրոպայում քաղաքականությունը համակարգվում է Բրյուսելում, այդ խնդիրներն այդքան ցայտուն չեն դառնում, իսկ ԱՄՆ-ում «Բրյուսել» չկա, և այդ ամենը երևում է: Ըստ նրա՝ բոլոր նրանք, ովքեր քվեարկել են Հիլարի Քլինթոնի օգտին, դա արել են, որովհետև նրա մրցակիցը Դոնալդ Թրամփն էր, իսկ Թրամփի օգտին քվեարկողները պարզապես դեմ են քվեարկել էլիտային, գործող համակարգին:

Տեսանյութեր

Լրահոս