Հանրապետականները պատրաստվում են վրեժ լուծել Թրամփին չաջակցած համախոհներից. Politico
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որոշ քաղաքական կողմնակիցներ մտադիր են վրեժ լուծել Հանրապետական կուսակցության այն համախոհներից, որոնք չեն աջակցել Թրամփին նրա նախընտրական քարոզարշավի ընթացքում, գրում է Politico թերթը։
Պարբերականը գրում է, որ Թրամփի թիմի մի շարք անդամներ ներկայումս քննարկում են, թե ինչպես պատժեն այն հանրապետականներին, որոնք ընդդիմացել են միլիարդատիրոջ նախընտրական քարոզարշավին՝ ուղղված գործող քաղաքական իսթեբլիշմենթի հետ պայքարին, որը աջակցում էր դեմոկրատ Հիլարի Քլինթոնին։
Մասնավորապես քննարկվել է հարցը, թե ինչպես «անհավատարիմ» հանրապետականներին խանգարեն զբաղեցնել իրենց պաշտոններն անցումային շրջանում նոր նախագահի վարչակազմում, գրում է Politico-ն։
Թրամփի համախոհների խոսքով՝ իրենք զարմացած են, որ այն հանրապետականները, որոնք դեմ են հանդես եկել կամ անբավարար չափով են աջակցել Թրամփին, խնդրում են աշխատանք կամ անգամ երդմնակալության տոմսեր։
«Ես նրանց ասում եմ, որ դա նրանց մոտ չի ստացվի»,- պարբերականը մեջբերում է ներկայացուցիչներից մեկի խոսքերը, որը աշխատել է Թրամփի նախընտրական շտաբում։
Խոսքն այն բարձրաստիճան հանրապետականների մասին է, որոնք ընդդիմացել են Թրամփի առաջադրմանը փրայմերիզի ժամանակ։



