Վարդան Հարությունյանը նույն արտոնությունն ունի, ինչ ֆինանսների նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը 2017 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ Ազգային ժողովի տարածք էր մուտք գործել իր ծառայողական RANG ROVER մեքենայով: Նշենք, որ շատ քիչ պաշտոնյաների է նման շքեղ հնարավորություն ընձեռնվում:

ԱԺ-ում գործող անվտանգության կանոնների համաձայն` ԱԺ մի շարք պաշտոնյաներից զատ ծառայողական մեքենայով տարածք մտնելու իրավունք ունեն Ազգային անվտանգության խորհրդի անդամները, Ամենայն հայոց կաթողիկոսը, Երևանի քաղաքապետը, Վերահսկիչ պալատի նախագահը: Մնացած բոլոր դեպքերում ԱԺ նախագահն ինքն է որոշում՝ ում տալ նման արտոնություն, ում՝ ոչ, և համապատասխանաբար արտոնյալ պաշտոնյաների մեքենաների պետհամարանիշները տրվում են ՀՀ ՊՊԾ ղեկավարին, ում ենթակայության տակ գտնվող ծառայողներն էլ հսկում են ԱԺ մուտքերը:

Նախարարները ԱԺ-ի Դեմիրճյան փողոցի մուտքից ոտքով են մտնում տարածք: ՊԵԿ նախագահի կարգավիճակը նախարարներից ցածր է, քանի որ այն կառավարությանն առընթեր մարմնի ղեկավար է: Թե ինչով էր Վարդան Հարությունյանը արժանացել Գալուստ Սահակյանի այդ շնորհին, դժվար չէ կռահել՝ բիզնես ունեցող որ պաշտոնյան չի զգուշանա հարակային և մաքսային ծառայությունների ղեկավարից կամ չի ցանկանա նրան շնորհ անել: Հատկապես որ Վարդան Հարությունյանն առաջին անգամ մտնելով ԱԺ՝ հայտարարեց. «Խաղի կանոն է փոխվել, և այդ խաղի կանոնը ես եմ ֆիքսում»: Ի դեպ, ԱԺ-ում նույն արտոնությունն ուներ նաև ֆինանսների նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս