Հռոմի պապը ներողություն է խնդրել աղքատներից
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հռոմի Կաթոլիկ եկեղեցու անունից ներողություն է խնդրել բոլոր աղքատներից, որոնցից երես են թեքում քրիստոնյաները և կոչ է արել նրանց միշտ պահպանել մարդկային արժանապատվությունը, հայտնում է Associated press-ը։
«Ես ներողություն եմ խնդրում այն քրիստոնյաների համար, որոնք, բախվելով աղքատ մարդու կամ շրջապատի աղքատությանը, երես են թեքել նրանցից»,- ասել է նա։



