Լևոն Ալթունյանը փոխնախարար Վահան Պողոսյանին առաջարկել է աշխատանքից ազատման դիմում գրել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ առողջապահության նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվելու են։ Լավատեղյակ աղբյուրից հայտնի դարձավ, որ նախարար Լևոն Ալթունյանը փոխնախարար Վահան Պողոսյանին առաջարկել է աշխատանքից ազատման դիմում գրել։

Բայց Աժ նախագահի հովանավորյալ, բիզնես-գործընկեր հնաբնակ փոխնախարարից ազատվելն այդքան էլ հեշտ չէ, այնպես որ, որպես կոմպրոմիսայրն տարբերակ, պայմանավորվել են Վահան Պողոսյանին անգործ չթողնել, նրան կնշանակեն առողջապահության նախարարության ենթակա հիմնարկներից մեկի ղեկավար։ Այժմ փնտրում են, թե որտեղ։ ԱՆ-ից տեղեկացանք, որ Ալթունյանը մինչ օրս 1 օգնական է բերել, 4 խորհրդական, որոնց մի մասը հասարակական հիմունքներով են աշխատում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս