Բաժիններ՝

Թրամփը և Օլանդը քննարկել են Ուկրաինայում, Սիրիայում իրավիճակը և իրանական համաձայնագիրը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ԱՄՆ ընտրված նախագահ Դոլանդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ահաբեկչության դեմ պայքարը, Ուկրաինայում, Սիրիայում ստեղծված իրավիճակը և իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը: Այդ մասին հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրը:

ԱՄՆ նախագահական ընտրությունների հաջորդ օրն Օլանդը նամակ է գրել Թրամփին` առաջարկելով նրան որքան հնարավոր է շուտ սկսել երկխոսություն` համընդհանուր շահերից ելնելով:

Հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը և Օլանդը համաձայնել են դիրքորոշումների պարզաբանմամբ աշխատել միասին` ահաբեկչության դեմ պայքարում, Ուկարինայի, Սիրիայի, իրանական միջուկային համաձայնագրի և կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրի ուղղությամբ:

Տեղեկացվում է, որ հեռախոսազրույցը տևել է 7­8 րոպե` «բարենպաստ պայմաններում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս