Ադրբեջանում երկրի ղեկավարի պատիվն ու արժանապատվությունը ինտերնետ տիրույթում արատավորելու կամ ստորացնելու փորձը կհանգեցնի քրեական պատասխանատվության։ 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ «Ադրբեջանում որոշել են Իլհամին տալ Բրիտանիայի թագուհու կարգավիճակ»:
Dartz Motorz ընկերությունը տարածել է նկարներ, որոնք պատկերացում են տալիս, թե ինչպիսին կարող է ստացվել Դոնալդ Թրամփի համար նախատեսված ավտոմոբիլը: Նկարում պատկերված է ԱՄՆ-ի 45-րդ ընտրյալ նախագահը՝ իր կնոջ հետ, ինչպես նաեւ ոսկեզօծ արտաճանապարհային ավտոմեքենան:
Կրճատելով աշխատատեղերը՝ ընկերությունը մտադիր է տարեկան 3,9 մլրդ դոլար տնտեսել ընդհուպ մինչեւ 2020 թվականը: Ընդամենն ամբողջ աշխարհում Volkswagen-ի ձեռնարկություններում եւ գրասենյակներում աշխատում է 600 հազարից ավելի մարդ:
«Նիստի ընթացքի հետ կապված ներկայացվում է, թե կանխվել է հայ պատգամավորի սադրանքը: Այդ հայ պատգամավորը ես եմ, և եթե որևէ սադրանք կանխվել է, նախ հատուկ հանձնաժողովը, ըստ էության, աշխատելով գրեթե 1.5 տարի, ոչ մի կոնկրետ արդյունք չի տվել, առաջարկ է կատարվել այդ հանձնաժողովի ղեկավարի կողմից, որ վերածվի ուղղակի հանձնաժողովի: Ադրբեջանի մամուլը հեղեղված է դրանով, լոբբիստները լավ են աշխատել, բայց յուրովի են ներկայացրել»,- ասաց Ա. Ռուստամյանը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 18-ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ նորահայտ մարտահրավերների հարցերով փոխտեղակալ Ջեյմի Շեային։
Այսօր ԱԺ ճեպազրույցների սկզբում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անկեղծացավ՝ նշելով, որ միջավայրը ռաբիսոտ է, այդ թվում՝ ԱԺ-ի, պետք է ինքնամաքրվել, և այդ նպատակով ինքը լսում է «Փինք Ֆլոյդ»:
Վերջին 72 ժամում Սիրիայի ռազմաօդային ուժերի և ՌԴ ռազմատիեզերական ուժերի հասցրած ավիահարվածների հետևանքով Հալեպի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններում սպանվել է 106 և վիրավորվել 190 մարդ, հայտնում է Anadolu գործակալությունը։
Կոնգրեսական Մայք Պոմպեոն ընդունել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԿՀՎ տնօրեն դառնալու առաջարկը, հայտնում է Reuters-ը։
Lenta-ն հաղորդում է, որ Սիրիայում սպանվել է Ռյազանի օդադեսանտային զորքերի ուսումնարանի շրջանավարտ Սերգեյ Պեչալնովը։
Ուկրաինան կարող է Վրաստանի նախկին վարչապետ Միխայիլ Սահակաշվիլիին արտահանձնել, գրում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին մոտ կանգնած աղբյուրներին։
Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի պաշտպանությունը բողոքարկել է նրա նկատմամբ սահմանված տնային կալանքը, հայտնել է Ուլյուկաևի փաստաբան Տիմոֆեյ Գրիդնևը։
ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը դեռ չգիտի, թե երբ չեղյալ կհայտարարվեն Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները, հայտնում է RIA Novosti-ն։
Ազգային ժողովի թվով 32 պատգամավորների ստորագրությամբ երեկ բողոք է ներկայացվել Սահմանադրական դատարան՝ ընդդեմ Գյումրիում ՏԻՄ ընտրությունների արդյունքների: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտնեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Լիտվայի իշխանությունները մտավախություն են հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է փորձել ստուգել ՆԱՏՕ-ի ամրությունը՝ չսպասելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնն ստանձնելուն։
Պակիստանի մայրաքաղաքից 50 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել ԴԱԻՇ-ի առաջնորդներից մեկի ոչնչացման գործողությունը։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հաստատել է Անկարայի վճռականությունը՝ դուրս մղել սիրիացի քրդերի PYD-ի զինյալներին Եփրատ գետի արևելյան ափը։
Չինաստանի Շենչժեն քաղաքի (Գուանդունի նահանգ, Հարավային Չինաստան) IT-ցուցահանդեսում արձանագրվել է մարդու նկատմամփ ռոբոտի վնասարարության առաջին դեպքը: Ինչպես հաղորդում է «Սինա» լրատվական պորտալը, ինտերնետ-օգտատերերն արդեն այդ իրադարձությունը կոչել են «մեքենաների ապա ստամբության նախերգանք»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նոյեմբերի 20-ին այց կկատարի Ստամբուլ, հայտնում է RIA Novosti-ն։
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդես է եկել նախաձեռնությամբ՝ մշակել ազգային անվտանգության միասնական ռազմավարություն։ Վերջինս այդ մասին հայտարարել է՝ հանդես գալով նոր գումարման խորհրդարանում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանի լիազորությունները ճանաչվել են։ Խորհրդարանն ընդունել է բոլոր՝ 150 նորընտիր անդամների լիազորությունները, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Գերմանիայում կտրուկ ավելացել է Թուրքիայից ապաստան հայցողների թիվը։ 2016թ. հունվարից հոկտեմբեր ամիսներին գրանցվել է թուրք քաղաքացիների 4437 հայց, որոնք խնդրում են իրենց տրամադրել փախստականի կարգավիճակ, հայտնում է DW-ն՝ հղում կատարելով միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գերատեսչությանը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, խորհրդակցություններ է անցկացրել փաստաբանների հետ ԱՄՆ նոր վարչակազմին միանալու հնարավորության առնչությամբ, քանի որ տվյալ քայլը կարող է խախտել ամերիկյան հայտնի օրենքն ու դառնալ քաղաքական ռիսկերի պատճառ, գրում է The New York Times-ը։
Թուրքիան Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում մեծ և միջին հեռահարության С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման շուրջ, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը։
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնը (նստավայրը՝ Թբիլիսի):
ՀՀ դեսպանը նշեց, որ Հայաստանում այժմ ուսանում են արտերկրից ժամանած բազմաթիվ ուսանողներ, և հայկական կողմը պատրաստակամ է կրկին իր հարկի տակ ընդունել Մոնղոլիայից ժամանած ուսանողներին։ Նույն օրը դեսպան Մանասարյանը հանդիպում ունեցավ նաև Մոնղոլիայի ֆինանսների փոխնախարարի տեղակալ Խուրելբաատարին Բուլգանտույայի հետ։
Շվեյցարիան ընդլայնել է այն անձանց ցուցակը, որոնք չեն կարող շրջանցել ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցները։ Այս մասին ասվում է Շվեյցարիայի տնտեսական հարցերով պետական քարտուղարության հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի Գերագույն դատարանը բեկանել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի դեմ հարուցված քրեական մեղադրանքը եւ գործը հետ ուղարկել ստորին դատարան՝ նոր դատավարություն սկսելու համար։
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված՝ հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու վերաբերյալ համաձայնագիրը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Ադրբեջանի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը և Ժան-Մարկ Էյրոն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված հարցեր, հայտնում է ադրբեջանական contact.az կայքը։
Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը հաստատել է «Լևադա կենտրոն» ոչ պետական հետազոտական կազմակերպությանն օտարերկրյա գործակալ ճանաչելու օրինականությունը, հայտնում է Interfax-ը։