
ԶԼՄ-ները հայտնում են Սիրիայում Ռուսաստանի հատուկ նշանակության ջոկատի սպայի մահվան մասին

Lenta-ն հաղորդում է, որ Սիրիայում սպանվել է Ռյազանի օդադեսանտային զորքերի ուսումնարանի շրջանավարտ Սերգեյ Պեչալնովը։
2016թ. հունիսին սպան վիրավորվել էր պայթած ականի հետևանքով ու մի քանի օր անց մահացել Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։ Նրանից բացի՝ վիրավորվել էր ևս 3 զինծառայող։
Տեղեկության համաձայն՝ նրանք հայտնվել են ականապատված դաշտում, զեկուցել են իրավիճակի մասին և պատրաստվել են վերադառնալ զորամաս, երբ ականը գործի է դրվել։
ՌԴ ՊՆ-ն դեռ չի մեկնաբանել զինծառայողի մահվան մասին լուրը։
Մինչ այդ հայտնի է ավելի քան 10 ռուս զինծառայողի մահվան մասին։