Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան բոլորին ապացուցեց, որ անցած 22 տարիների ընթացքում Բաքուն օգտագործել է բանակցային գործընթացը որպես քող սպառազինվելու և ռազմական ուղիով խնդիրը լուծելու համար, ինչը և հակամարտության գոտում ստատուս քվոյի պահպանման հիմնական պատճառն էր:
Փորձագետները ձեռնամուխ են եղել Եվրամիության և Թուրքիայի միջև առանց վիզային ռեժիմի օրենսդրության ձևակերպմանը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Եվրամիության խորհրդում իր աղբյուրին:
Մենք պետք է ավելի արդյունավետ պետություն դառնանք՝ կրկնապատկելով, եռապատկելով մեր ջանքերը: Այո, մեր ռեսուրսները սահմանափակ են, բայց իմ խորին համոզմամբ ռեսուրսների պակասը կարող է փոխհատուցվել երկու գործոնով՝ առաջինն արդյունավետ մոդելների կիրառումն է, իսկ երկրորդը՝ դրանց կյանքի կոչելու արագությունը:
Ադրբեջանական contact.az կայքի հաղորդմամբ՝ երեկ երեկոյան Ադրբեջանում երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանը պղծելու կասկածանքով ձերբակալվել են NIDA շարժման ակտիվիստներ Բայրամ Մամեդովն ու Գիյասեդդին Իբրահիմը: Նրանց գտնվելու վայրը չի հաղորդվում:
Բրիտանիան, ԱՄՆ-ն, Շվեյցարիան, Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան «Ինտերպոլի» հետ համատեղ կստեղծեն աշխարհում առաջին հակակոռուպցիոն կենտրոնը, որի կենտրոնակայանը գտնվելու է Լոնդոնում:
Գերմանիայում այցով գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական, Անվտանգության և զարգացման քաղաքականության վարչության պետ Քրիստոֆ Հոյսգենի հետ:
Գերմանիայում այցով գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ հանդիպել է իր գերմանացի գործընկերոջ՝ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը:
«Դրա նպատակն է ցույց տալ, որ եթե հակամարտությունը կրկին սրվի, եթե Ադրբեջանը քայլեր ձեռնարկի, փորձելով ուժի միջոցով փոխել իրավիճակը, ապա Հայաստանն ունի միջոցներ՝ այն հակառակ ուղղությամբ փոխելու»:
Հասարակությունը մի քանի օրերի ընթացքում տեսավ ու լսեց ավելին, քան սովորական պայմաններում տեսնում ու լսում է տարիների ընթացքում: Հասարակությունն իր զավակների կյանքի գնով հաղթեց մարտի դաշտում, բայց նրանից հերթական անգամ խլվեց հաղթանակը:
Washington Post-ը հոդված և լուսանկարների շարք է հրապարակել՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության ապրիլյան սրացմանը: Հոդվածագիրը ներկայացնում է ողջ դիվանագիտական աշխարհին «սառեցված հակամարտություն» անվանումով հայտնի հայաբնակ Լեռնային Ղարաբաղի պատմությունը:
Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան պատերազմն ու վայրագություններն անպատիժ մնացած ցեղասպանության շարունակություն են, եւ այս հարցն այն կարեւորագույն հարցերից մեկն է, որն այս օրերին քննարկվում է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովում:
Եվրոպայի հեռարձակողների միությունը սուր քննադատության է ենթարկել նախօրեին Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթի ժամանակ Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանի մեծ աղմուկ բարձրացրած՝ կանաչ սենյակում ԼՂՀ դրոշի ծածանման փաստը։
«Այժմ անհրաժեշտ է կա´մ ճանաչել ԼՂՀ-ն, կա´մ գտնել նոր հիմնավորումներ: Սակայն մենք տեսնում ենք, որ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանում շատ քաղաքական, հասարակական գործիչներ և փորձագետներ վերանայում են իրենց նախկին մոտեցումները: Դա ցույց է տալիս հայկական էլիտայի ճկունությունը, ինչը հուսադրող է»:
2016 թվականի ապրիլի 5-ին Ադրբեջանն ու Հայաստանը հրադադար հայտարարեցին Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով լարված պայքարի 4 օրերից հետո՝ The National Interest-ում գրում է Իլգար Գուրբանովը (Բաքվի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ)՝ անդրադառնալով նաև սահմանին տեղի ունեցող վերջին միջադեպերին։
Ռուսաստանը միջնորդ է հակամարտություան մեջ, նա պետք է հավասարակշռվածությունը պահպանի: Պայմանագրերի համաձայն՝ Մոսկվան Հայաստանի նկատմամբ պարտավորություններ ունի: Սակայն Ռուսաստանը նաև շատ սերտ տնտեսական կապեր ունի Բաքվի հետ: Նա մեր դաշնակիցն է, սակայն նաև իր սեփական շահերն ունի՝ Ադրբեջանի հետ կապված: Հարավային Կովկասում՝ իր շահերի գոտում, նա միշտ հակված է լինելու բալանսը պահելուն:
«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին մինչև տարեվերջ պատրաստ կլինի շահագործման: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մայիսի 11-ին տեղի է ունեցած հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին վերաբերող մի շարք հարցեր:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է աշնանը Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության համատեղ համաժողով անցկացնելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությանը:
Նա նշեց, որ եվրոպացիներին բացատրել է, որ այս ամենը խարխլել է որևէ հավատ Հայաստանում ընտրությունների և ընտրական գործընթացների նկատմամբ, և այսօր ամենակարևոր խնդիրը հայ ժողովրդին, ՀՀ քաղաքացիներին հավատը դեպի ազատ և արդար ընտրություններ վերադարձնելն է, իսկ դրա համար ամենակարևոր առանցքային խնդիրը ԸՕ շուրջ կոնսենսուսի ձևավորումն է: Լ.Զուրաբյանն առաջարկել է համազեկուցողներին, որ իրենք ուղղակի կենտրոնանան այդ գործի վրա:
Բեռլինում մեկնարկել է «Նորմանդյան քառյակի» արտգործնախարարների (Գերմանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Ուկրաինա) հանդիպումը, հայտնում է RIA Novosti-ն:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը ծածանելու համար «Եվրատեսիլ-2016»-ում հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանին հեռացնել ցանկացողները պարզապես վախենում են նրա հաղթանակից: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Բալայանը:
Թուրքիան սպառնացել է Եվրամիությանը վերադարձնել բոլոր փախստականներին Եվրոպա, եթե Բրյուսելը առանց վիզային ռեժիմ չսահմանի Թուրքիայի քաղաքացիների համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Բուրհան Կուզուն, հայտնում է Handelsblatt-ը:
Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ «4+4+4» ֆորմատով քննարկումների արդյունքներով ներկայումս նախապատրաստվում է հայտարարություն` կոնսեսուսի վերաբերյալ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա` կոնսենսուսի լայն հնարավություն կա, բայց եթե ոմանք այդ հայտարարությունը չստորագրեն, պետք է իրենք բացատրեն` ինչու և հասարակությունը կորոշի:
Այսօր ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի: Ակցիայի մասնակիցները Հանրապետության հրապարակի Հայփոստի բաժամունքի դիմացից շարժվեցին դեպի ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ, որտեղ պետք է հանձնեին նամակ՝ պահանջելով ՄԱԿ-ից սթափության կոչ անել Թուրքիային, ու կատարել իր կողմից ստանձնած պարտավորությունները:
Ազգային ժողովում շարունակվում է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ ԱԺ խմբակցությունների հանդիպումը: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ քննարկման առանցքը Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ գործընթացներն են, քննարկվում են նաև կոռուպցիայի դեմ պայքարին, սահմանադրական բարեփոխումներին վերաբերող հարցեր:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մայիսի 10-ին որոշում է ընդունել «Ղազախստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործառման շրջանակներում վերականգնվող թղթի, ստվարաթղթի, մակուլատուրայի եւ թափոնների փոխադարձ առետրում պարտավորությունների կատարման մասին»:
«Եթե մի բան արգելում ենք, դրա հետևանքները պետք է հասկանանք՝ մեզ պետք է, պետք չէ: Մոտեցում է, բայց չեմ կարծում, որ արդյունավետ մոտեցում է, որովհետև, այնուամենայնիվ, մենք պաշտոնապես Թուրքիայի հետ առևտուր չունենք»:
Երգչուհի Անաստասիա Ստոցկայան, ով հեռացվել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի ռուսական ժյուրիի կազմից, հայտնել է, թե ուրախ է, որ իր պատճառով չի տուժել մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարևը, հայտնում է RIA Novosti-ն:
Daily Mail-ը հերթով ներկայացնում է այն շքեղ անշարժ գույքը, որ գնել են Ադրբեջանի, Գաբոնի, Ղրղըզստանի, Լիբիայի, Պակիստանի, Կամերունի ղեկավարներն ու նրանց ընտանիքի անդամները: Ցուցակում գլխավոր հորիզոնականում հայտնվել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրը՝ Լեյլան:
«Բանակցային գործընթացի սկզբունքները հայտնի են եղել հենց սկզբից, և ամենասկզբից էլ ասվել է, որ քանի դեռ սեղանին դրված վերջնական փաստաթուղթ չկա, որի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել, նախնական կամ ընթացիկ փուլում կարգավորման մասին չարժե խոսել»,- այս մասին այսօրվա ասուլիսին նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը: