Բաժիններ՝

Ուկրաինան Սահակաշվիլիին կարող է արտահանձնել Վրաստան

Ուկրաինան կարող է Վրաստանի նախկին վարչապետ Միխայիլ Սահակաշվիլիին արտահանձնել, գրում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին մոտ կանգնած աղբյուրներին։

Ավելի վաղ Սահակաշվիլին հայտարարել էր, որ Պորոշենկոն հանձնարարել է զբաղվել իրեն դատարանի միջոցով քաղաքացիությունից զրկելու հարցով։ Սակայն ուկրաինական օրենքները արգելում են քաղաքացիությունից զրկել մարդկանց, որոնք չունեն այլ քաղաքացիություն։

«Սահակաշվիլիին չեն կարող զրկել Վրաստանի քաղաքացիությունից, քանի որ հիմա, նրան երկրից վտարելու համար, դիտարկվում է վրացական կողմի հարցի քննումը»,- պարբերականը մեջբերել է աղբյուրի խոսքերը։

«Ուկրաինսկայա պրավդան» դիմել էր Սահակաշվիլիի մամուլի ծառայությանը, սակայն այնտեղ ոչ մի մեկնաբանություն չէին տվել։
Ավելի ուշ Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել էր, թե արտահանձնում չի լինի։

«Ուկրաինան իր քաղաքացիներին այլ երկրների չի արտահանձնում»,- հայտարարել էր նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930