Volkswagen-ը 30 հազար աշխատատեղ է կրճատում
Volkswagen ավտոշինական կոնցեռնը հայտարարել է ամբողջ աշխարհում 30 հազար աշխատատեղ կրճատելու իր պլանների մասին, 23 հազար աշխատակիցներ աշխատանքը կկորցնեն Գերմանիայում, տեղեկացնում է BBC-ն: Այդ որոշումն ընդունվել է, որպեսզի միջոցները խնայվեն «դիզելային սկանդալի» հետեւանքները կարգավորելու համար:
Կրճատելով աշխատատեղերը՝ ընկերությունը մտադիր է տարեկան 3,9 մլրդ դոլար տնտեսել ընդհուպ մինչեւ 2020 թվականը: Ընդամենն ամբողջ աշխարհում Volkswagen-ի ձեռնարկություններում եւ գրասենյակներում աշխատում է 600 հազարից ավելի մարդ: Խնայված միջոցները նաեւ պլանավորվում է ուղղորդել էլեկտրամոբիլների եւ անվարորդ ավտոմեքենաների սեգմենտի զարգացման համար:
2015 թվականի աշնանը պարզվել է, որ Volkswagen-ը ԱՄՆ-ում մեքենայություններ է արել դիզելային շարժիչներից բանեցված գազերի արտանետումների թեստերի հարցում: