Գյումրիում ՏԻՄ ընտրությունների արդյունքների հարցը կքննի Սահմանադրական դատարանը

Ազգային ժողովի թվով 32 պատգամավորների ստորագրությամբ երեկ բողոք է ներկայացվել Սահմանադրական դատարան՝ ընդդեմ Գյումրիում ՏԻՄ ընտրությունների արդյունքների: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտնեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

«Սահմանադրական դատարանից պահանջն այն է, որ քննարկեն Ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված այն բոնուսային կամ ֆոկուսային համակարգը, ըստ որի ստացվում է, որ ժողովրդի կողմից 34% ստացած փոքրամասնությունը դառնում է մեծամասնություն և առանց որևէ քվեարկության նշանակում է քաղաքապետ»,- ասաց Հ. Մարգարյանը:

Պատգամավորը հիշեցրեց՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրացնում է ազատ ու արդար ընտրությունների միջոցով: Նրա խոսքով՝ փաստորեն, 2/3-ը կողմ չի եղել այն իշխանությանը, որ ձևավորվել է Գյումրիում. «Կարծում եմ՝ բավականին հետաքրքիր քննարկումներ կլինեն»:

Հ. Մարգարյանը հիշեցրեց, որ մինչ ՍԴ դիմելը «Հայկական վերածնունդը», «ԳԱԼԱ»-ն և ԲՀԿ-ն դիմել էին վարչական դատարան՝ մինչ այդ հրաժարվելով Գյումրիի ավագանու մանդատներից. «Շարունակվելու է մեր անզիջում պայքարը, մենք հավատարիմ ենք մնալու մեր որդեգրած սկզբունքին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930