Հալեպում 3 օրում ռմբակոծությունների զոհ է դարձել ավելի քան 100 մարդ
Վերջին 72 ժամում Սիրիայի ռազմաօդային ուժերի և ՌԴ ռազմատիեզերական ուժերի հասցրած ավիահարվածների հետևանքով Հալեպի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններում սպանվել է 106 և վիրավորվել 190 մարդ, հայտնում է Anadolu գործակալությունը։
Հաղորդվում է, որ Բաշար Ասադի ռեժիմի ավիացիան Հալեպի արևելյան շրջաններ է նետում կասետային, վակուումային և տակառային ռումբեր։