Վիգեն Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 18-ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ նորահայտ մարտահրավերների հարցերով փոխտեղակալ Ջեյմի Շեային։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքն ու հեռանկարները։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը Աֆղանստանում և Կոսովոյում ՆԱՏՕ-ի ղեկավարած միջազգային առաքելություններին: Կողմերն արդյունավետ են գնահատել պաշտպանական  բարեփոխումների, պաշտպանական կրթության և վարժանքների, բարեվարքության և այլ բնագավառներում իրականացվող համագործակցությունն ու ՆԱՏՕ-ի խորհրդատվական աջակցությունը։ Կարևորվել է քաղաքական երկխոսության ձևաչափերի հետագա օգտագործումը Անհատական գործընկերության գործողությունների նոր ծրագրի մշակման նպատակով:

Զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգությանն հարցերի շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս