Բաժիններ՝

Գերմանիայում ձերբակալել են «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի չորս ենթադրյալ մասնակիցների

Գերմանիայում, ինչպես ենթադրվում է, ձերբակալել են «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման չորս զինյալների: Այդ մասին հայտնել է NDR հեռուստաալիքը՝ վկայակոչելով գլխավոր դատախազությանը: 39-ից 51 տարեկան տղամարդկանց բռնել են Լյուբեկում եւ Գերմանիայի հյուսիսի Հարբուրգի օկրուգում. գործողությանը մասնակցել են միանգամից երեք դաշնային երկրամասերի Ստորին Սաքսոնիայի, Շլեզվիգ-Հոլշթեյնի եւ Համբուրգի ոստիկանները: Կասկածյալների բնակարանները խուզարկվել են:

Բերման ենթարկվածները կասկածվում են այն բանում, որ 2012 թվականի նոյեմբերին նրանք հարել են «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորմանը եւ զինյալների կողմում մասնակցել Սիրիայում ընթացող ռազմական գործողություններին: Հունիսի 13-ին որոշում կընդունվի նրանց ձերբակալման մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930