Բաժիններ՝

Եվրախորհրդարանում ցանկանում են կենտրոնակայանի նոր շենք կառուցել Բրյուսելում

Եվրախորհրդարանի (ԵԽ) վարչակազմն առաջարկել է քանդել Բրյուսելում վեհաժողովի կենտրոնակայանի գլխավոր շենքերից մեկը՝ դրա տեղում կառուցելով նորը, որի արժեքը նախնական կարգով գնահատվում է 430 միլիոն եվրո: Այդ մասին հայտնել է եվրոպական Politico հրատարակության էլեկտրոնային տարբերակը:

Հրատարակության տվյալներով՝ ԵԽ-ի գլխավոր տնօրեն Կլաուս Վելեն առաջարկությունը հիմնավորում է նրանով, որ Եվրամիության «հիմնադիր-հայրերից» մեկի՝ բելգիացի Պոլ Անրի Սպաակի անվան շենքը, որը կառուցվել է 24 տարի առաջ, չի համապատասխանում անվտանգության արդի եվրոպական ստանդարտներին:

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Ստրասբուրգում Եվրախորհրդարանի շենքի նիստերի դահլիճում, որտեղ կանոնավոր կերպով անցկացվում են վեհաժողովի լիագումար նստաշրջանները, արդեն երկու անգամ փլվել է առաստաղը՝ 2008 թվականի օգոստոսին եւ 2009 թվականի դեկտեմբերին: Փլվելու պահին դահլիճում ոչ ոք չի եղել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930