Թուրքիայի Իզմիր քաղաքի ափերին մոտ՝ Էգեյան ծովում հունիսի 14-ին նորից երկրաշարժ է գրանցվել:
50-ից ավելի մարդ է տուժել Լոնդոնի արեւմտյան մասի Լաթիմեր-ռոադ փողոցում Grenfell Tower բնակելի շենքում մոլեգնող հրդեհի հետեւանքով:
Ամերիկացի ուսանող Օտո Ֆրիդերիկ Ուորմբիերը, որն ավելի քան մեկ տարի գտնվում էր ԿԺԴՀ-ում, ժամանել է ԱՄՆ-ի Օհայոյի նահանգ, ինչի մասին հայտնել է Associated Press գործակալությունը։
Լոնդոնի հրշեջ ծառայության ղեեկավարը հայտնել է, որ քաղաքի բազմահարկ բնակելի շենքում բռնկած հրդեհի հետեւանքով կան զոհեր, ինչի մասին հայտնել է Reuters գործակալությունը։
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը եւ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հունիսի 13-ին հրապարակել են համատեղ նախազգուշացում, որտեղ ԿԺԴՀ-ին մեղադրել են 2009 թվականից Միացյալ Նահանգների օբյեկտների վրա եւ ամբողջ աշխարհում կիբեռգրոհներ իրականացնելու մեջ, ինչպես նաեւ հայտարարել են հնարավոր նոր սպառնալիքի մասին։
Առնվազն 30 մարդ է տուժել Լոնդոնի Grenfell Tower բարձրահարկ բնակելի շենքում մոլեգնող հրդեհի հետեւանքով, որը բռնկել է գիշերը: Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարացրել է ամերիկյան պատժամիջոցների գործողությունը Բելառուսի ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ:
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի բաժինը հրաժարվել է հրապարակել տվյալներ Էրդողանի խորհրդականների թվի և աշխատավարձի վերաբերյալ:
Ավելի քան 190 ամերիկացի դեմոկրատ օրենսդիրներ դատական հայց են հարուցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ՝ նրան մեղադրելով երկրի Սահմանադրության դրույթների խախտման մեջ:
Վաշինգտոնի բոլոր օտարերկրյա դաշնակիցներն ու գործընկերներն, առանց բացառության, Միացյալ Նահանգներին խնդրում են նորմալացնել հարաբերությունները Մոսկվայի հետ:
Թուրքական Բաթմանի օդանավակայանում ձերբակալված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մեհմեթ Ալի Ասլանը ցուցմունք տալուց հետո ազատ է արձակվել:
Դավիթ Հարությունյանը ձեռնամուխ է եղել կադրային փոփոխությունների: Նա նախարարության ղեկը տվել է իրեն ամենուր ուղեկցող, հիմա էլ կառավարությունից ԱՆ տեղափոխված և իր խորհրդական նշանակված Նունե Խաչատրյանին, և այժմ նա է ամեն ինչ որոշում՝ կադրային հարցերից մինչև փոստի ստուգում:
ԱՄՆ-ի արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը հերքել է Ռուսաստանի պաշտոնատար անձանց հետ նախահամաձայնության որեւիցե նշանների մասին տեղեկատվությունը:
Տարհանվածներին տեղավորում են մերձակա քրիստոնեական կենտրոնում: Առայժմ ոչ մի տեղեկատվություն չկա այն մասին, թե ինչը կարող էր հրդեհի պատճառ դառնալ, և ինչպես կրակը կարող էր այդչափ մեծ մակերեսի ընդգրկել: Ըստ որոշ տվյալների՝ շենքում կա շուրջ 200 բնակարան:
Թուրքիայի արտգործնախարարության կողմից արված հայտարարության մեջ նշվում է, որ Չավուշօղլուն հանդիպելու է Կատարի արտգործնախարարի, ինչպես նաև էմիրի հետ: Հանդիպումներում քննարկվելու են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային վերջին զարգացումները:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Ֆոնթանա քաղաքում թխել են աշխարհի ամենաերկար պիցցան:
16-այա Ամարի Հոլլը Բալթիմորից (Մերիլենդի նահանգ), հիվանդանոցային մահճակալի վրա պարել է սրտի փոխպատվաստման վիրահատությունից անմիջապես հետո:
Ֆրանսիացի բայքերը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել եւ ընկել ճանապարհին, սակայն նրա մոտոցիկլետը մի քանի կիլոմետր ինքնուրույն ընթացել է, նախքան այն կանգնեցրել է պարեկը:
«Բոլոր նախարարների պաշտոնները քաղաքական են։ Ո՞րն է նախարարի գործառույթը. իշխող քաղաքական ուժի քաղաքականությունն ապահովել տվյալ բնագավառում։ Ամբողջ աշխարհում այդպես է, Հայաստանում մասամբ է այդպես»։
«Ես չեմ կարծում, որ այսօր պատերազմի սպառնալիքը մեծացել է, ինձ թվում է, որ ապրիլից, սեպտեմբերից և փետրվարից հետո պատերազմի հավանականությունը փոքրացել է, ոչ թե մեծացել։ Այսօր լայնամասշտաբ պատերազմի վտանգը փոքր է»։
Մեր հիմնական խնդիրը մեր համայնքն է Մերձավոր Արևելքում։ ՀՀ-ին լարված մերձավորարևելյան թնջուկում լինելը, իհարկե, ձեռնտու չէ. մեզ պետք են հարևաններ, բարեկամ երկրներ, որոնք աչքի են ընկնում կայունությամբ։
Թուրքիայում 2017 թվականի առաջին հինգ ամսում 182 երեխա ենթարկվել են սեռական ոտնձգության:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Սենատում լսումների ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ն հասել են իրենց հարաբերությունների ամենացածր կետին:
Պ.Ի. Չայկովսկու երրորդ միջազգային երաժշտական փառատոնը բացվում է մերձմոսկովյան Կլինում, որտեղ գտնվում է ռուս մեծ կոմպոզիտորի տուն-թանգարանը:
Ժամանակակից թուրք գրող Բիրգյուլ Օղուզի «Հա՛հ» վիպակը 2014թ. արժանացել է Եվրամիության Գրական մրցանակի: Գիրքը տպագրվել է անգլերեն, լեհերեն, հունգարերեն, գերմաներեն, խորվաթերեն և թարգմանվում է ևս 9 լեզվով։
2016 թվականին Եվրամիության (ԵՄ) 28 երկրներում գրանցվել է ապաստանի ստացման 1,29 միլիոն խնդրագիր:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերին:
Արցախի հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ասել է, որ Արցախը, ի տարբերություն Ադրբեջանի, ահաբեկչական պետություն չէ. Արցախի օդային տարածքով բազմաթիվ միջազգային չվերթներ են իրականացվում:
Անկարայի դատախազությունը գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում որոշում է կայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարարության 42 անձի ձերբակալելու վերաբերյալ:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: