«Մերձավոր Արևելքում իրավիճակը սրվում է, ավելի վտանգավոր է դառնում». թուրքագետ

Թուրքագետ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ՝ Թուրքիայի ակտիվացումը Կատարի հետ կապված բոլոր խնդիրներում բխում է այն քաղաքականությունից, որը Թուրքիան վերջին շրջանում վարում է Մերձավոր Արևելքում։

«Ակտիվ քաղաքականություն է, և Թուրքիան նույնիսկ չի խորշում իր զինված ուժերը երկրի սահմաններից դուրս տեղակայելուց, ինչը տեղի ունեցավ և՛ Սիրիայի, և՛ Իրաքի դեպքում, հիմա էլ՝ Կատարի դեպքում»,- նկատեց թուրքագետը։

Ռ. Սաֆրաստյանի խոսքով՝ սա վկայում է Թուրքիայի՝ մերձավորարևելյան քաղաքականության մի նոր փուլի մասին, որը հիմնված է սեփական զինված ուժերը երկրի սահմաններից դուրս  օգտագործելու սկբունքի վրա։

«Ներկա փուլում  Թուրքիայի այս գործողությունները դեռևս ռազմավարական առումով վտանգավոր չեն, բայց պետք է սպասել, որ Թուրքիան կարող է շարունակել իր այս քաղաքականությունը, և շարունակել, մասնավորապես՝ իր զինված ուժերը երկրի սահմաններից դուրս  տեղակայելով, և անհրաժեշտության դեպքում՝ դա նաև կիրառելով։ Սա  ուժեղացնում է վտանգի մակարդակը Մերձավոր Արևելքում։ Անհրաժեշտություն չկա, իհարկե,  հիշեցնելու, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը սրվում է, ավելի վտանգավոր է դառնում»,- նշեց բանախոսը։

Կարդացեք նաև

Ռոզա Հակոբյան

Տեսանյութեր

Լրահոս