
Բելգիան տարեսկզբից ապաստանի հարցում մերժել է խնդրատուների ավելի քան 74 տոկոսին

Բելգիան ընթացիկ տարվա սկզբից ապաստանի տրամադրման հարցում մերժել է խնդրատուների 74,4 տոկոսին: Այդ մասին հունիսի 12-ին հայտնել է Փախստականների եւ քաղաքացիություն չունեցող անձանց գործերի գլխավոր կոմիսարիատը:
Գերատեսչությունը կիրառում է «հավասարակշռված մոտեցում՝ պարզելով պաշտպանվելու օրինական պահանջմունքները եւ կանխելով չհիմնավորված խնդրագրերը, չարաշահումները եւ ընթացակարգային քաշքշուկները»,- լրագրողներին ասել է կոմիսարիատի ներկայացուցիչը:
2016 թվականին Բելգիայի ներգաղթի իշխանությունները փախստականի կարգավիճակ են տրամադրել ավելի քան 14 հազար խնդրատուների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։